Բոլորիս հետ էլ կարող է պատահել գնում ես փողոցով,մուրացիկը ձեռքը պարզած փող է խնդրում։Ոմանք տալիս են, ոմանք ոչ։Ողորմություն տալիս շշնջացեք «տվող ձեռքը չի սնանկանա»։ Հատկապես պետք է զգույշ լինել երիտասարդներին և միջին տարիքի մարդկանց ողորմություն տալիս։Վստահեք ձեր բնազդին եթե մուրացիկը տհաճ է ձեզ, նրան ոչինչ մի տվեք։
Եթե մուրացիկը նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ,ձեր հայացքը փախցրեք նրա հայացքից և ողորմություն տալիս ասացեք․ Աղոթիր աստծուն, նա ավելին կտա»։Չորեքշաբթի օրը չի կարելի ողորմություն տալ, մուրացիկին կփոխանցեք ձեր հաջողությունը։Եթե մուրացիկը գլխարկը ձեռքին է պահել, դրա մեջ գումար մի դրեք։
Ողորմություն տվեք կիրակի օրը,այդ օրը ազատվեք ձեր մանրադրամներից,սակայն ոչ մի դեպքում մի տվեք ձեր վերջին դրամը։Երբեք մուրացկաններին մի տվեք այն մանրադրամը, որ ձեզ վերադարձրել են հաց և աղ գնելիս։Եկեղեցու մոտ մուրացկանին մանրադրամ տվեք միայն եկեղեցուց դուրս գալուց հետո։