Ահա թե ինչպես է շոկոլադն անդրադառնում մարդու հոգեկան առողջության վրա

Բրիտանացի ու կանադացի մի խումբ գիտնականներ հետազոտության արդյունքում պարզել են, թե ինչպես է շոկոլադն անդրադառնում մարդու հոգեկան առողջության վրա: Ինչպես գրում է Daily Mail-ը, հետազոտությանը մասնակցել է 13 հազար մարդ, որոնք լրացրել են հարցաթերթիկներ՝ պատասխանելով քաղցրավենիքի տարբեր տեսակների գործածության վերաբերյալ հարցերին: Բացի այդ, կամավորները թվել են իրենց վնասակար սովորություններն ու հոգեհուզական վիճակի բուժզննում անցել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հաճախ դառը շոկոլադ ուտող մարդիկ շատ ավելի հազվադեպ են բախվում դեպրեսիվ վիճակների խնդրին, քան այն մարդիկ, ովքեր գերադասում են կաթնային կամ սպիտակ շոկոլադ:

Գիտնականները նշում են, որ դառը շոկոլադը պարունակում է մի շարք հոգեակտիվ նյութեր, այդ թվում անանդամիդի՝ ցավազրկող ու հանգստացնող ազդեցությամբ օժտված նյութի երկու ձև: Բացի այդ, դառը շոկոլադը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են դեպրեսիայի մարկեր հանդիսացող բորբոքումների դեմ:

Փորձագետներն ընդգծում են նաև այն փաստը, որ դառը շոկոլադը բարելավում է արյան շրջանառությունը: Այս մթերքի գործածությունը բարձրանում է ազոտի օքսիդի մակարդակը, իսկ այս մոլեկուլը պատասխանատու է հյուսվածքներում արյան հոսքի համար: Մասնագետները նշում են, որ գլխուղեղում արյան շրջանառության բարելավումը նույնպես պաշտպանում է հոգեկան խանգարումների զարգացումից:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика