Ահա, թե ինչու է պետք հրաժարվել գրիպի դեմ լուծվող դեղամիջոցներից

Լուծվող փոշի դեղերը սովորական միջոց են գրիպի և մրսածության դեմ՝ խմեցիր, տաքացար, որոշ ժամանակով թեթևացար…

Բայց այդ դեղմիջոցները խնդիրը չեն լուծում, այլ միայն վերացնում են ախտանիշերը:

Օրգանիզմը շարւնակում է իր պահուստներով գործել, ինչից ավելի է թուլանում:

EnterTrain-ը ներկայացնում է տնային, բնական և շատ համեղ միջոց գրիպի և մրսածության դեմ պայքարի համար:

Հզոր բաղադրիչներն արագ կգործեն:

Տնական «Տերաֆլյու»


Բաղադրիչները՝

2 կիտրոն
2 ճ. գ. բնական հեղուկ մեղր
30-40 գ. թարմ կոճապղպեղի արմատ
Պատրաստման եղանակը՝

1. Կիտրոնները լավ լվա և չորացրու: Կտրտիր քառակուսաձև, աղա մսաղացով կամ մանրացրու կոմբայնով: Եթե ավելի փափուկ, առանց դառնության համ ես նախընտրում, նախապես մաքրիր կիտրոնների կեղևը:

2. Կոճապղպեղի արմատի կեղևը մաքրիր, մանր քերիչով անցկացրու, ավելացրու կիտրոնի շիլային:

3. Ավելացրու մեղրը, խառնիր զանգվածը և տեղավորիր փակվող տարայի, օրինակ՝ մանկական սննդի ամանի մեջ: Պահիր սառնարանում: Հուսալիության համար կարող ես տարան նախապես ախտահանել:

2-3 թ. գ. բուրավետ պատրաստուկը խառնել մեկ բաժակ տաք թեյի հետ (40 աստիճանից ոչ բարձր, որպեսզի մեղրը չկորցնի իր հատկությունները) և ընդունել ուտելուց հետո կանխարգելման նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика