Կույսի նշանի տակ ծնվածները պերֆեկցիոնիստներ են: Նրանք ունեն վերլուծական մտածելակերպ: Նրանք արտաքուստ հանգիստ են, սակայն նրանց միտքը երբեք չի հանգստանում: Նրանք հազվադեպ են սխալվում իրենց դատողություններում:
Նրանց աչքից ոչ մի մանրուք չի վրիպում: Կույսերի վերլուծական մոտեցումը օգնում է նրանց հաջողության հասնել: Կույսերը կարողանում են ճիշտ որոշում կայացնել, քանի որ նրանց որոշումները հիմված են իրականության վրա, այլ ոչ թե երևակայության:
Նրանց համար շատ կարևոր է կարգապահությունը: Կույսերն անկեղծ են ու ազնիվ: Կույսերը համեստ և խաղաղ էակներ են, դժվար է գտնել աղմկարար Կույսի:
Կույսերը շատ հոգատար են, մարդասեր են և կարեկցող, նրանց դուր է գալիս օգնել մարդկանց: Կույսերը աշխատասեր են, նրանք աշխատում են ջանասիրաբար և հենց իրենց աշխատանքի շնորհիվ են հասնում արդյունքի: