Ահա թե ինչու ենք մեքն պարբերաբար լողացող կետեր տեսնում մեր աչքերում

Յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ տեսել է, թե ինչպես են նմանատիպ օբյեկտներ լողում տեսադաշտում։ Դրանք ինչ-որ չափով նյարդայնացնում են, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես օտարածին օբյեկտ է լողում մեր աչքում։

BlogNews –ը կարծում է, որ արդեն ժամանակն է բացահայտելու այս հանելուկը և վերջապես պարզաբանելու, թե իրականում ինչեր են այդ լողացող մարմինները։

Պարզվում է, որ դրանց անվանում են «muscae volitantes», ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «թռչող ճանճեր», սակայն դրանք ամենևին ճանճեր կամ որևէ այլ միջատներ չեն։

Իրականում դրանք մարդու հյուսվածքներից կազմված միացություններ են, պրոտեինի կուտակումներ կամ արյան կարմիր բջիջներ, որոնք լողում են աչքի ներքին հատվածում։ Դրանք սովորաբար չափազանց փոքր են, սակայն երբ ընկնում են լույսի ճանապարհին, ստվեր են գցում աչքի ցանցաթաղանթի վրա։ Ահա թե ինչու ենք մենք տեսնում դրանք։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика