Ախտանշաններ որոնց միջոցով օրգանիզմը հուշում է որ ունի ջրի կարիք

Օրգանիզմի ջրազրկում կարող է խիստ բացասաբար անդրադառնալ առողջական վիճակի վրա, քանի որ օրգանիզմի բջիջները մեծ մասամբ բաղկացած են հենց ջրից: Սակայն մարդիկ, այնուամենայնիվ, մոռանում են, որ ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, ուստի հարկավոր է անպայման հետևել օրգանիզմում դրա մակարդակին: ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը ներկայացրել է այն ախտանշանները, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է, որ ունի ջրի կարիք:

Ինչպես նշում են մասնագետները, օրգանիզմում ջրի դեֆիցիտի մասին հուշող ախտանշաններից առավել տարածվածներն են մշտական հոգնածությունը, ախորժակի բացակայությունն ու գլխացավերը: Բացի այդ, ջրազրկման մասին կարող են հուշել նաև հաճախակի գլխապտույտները, մաշկի կարմրածությունը, բերանի խոռոչի չորությունը կամ ստամոքսում այրոցի զգացողությունը:

Փորձագետներն ընդգծում են, որ ջրի գործածությունը կենսական նշանակություն ունի մարդու համար: Այն հանդես է գալիս որպես ունիվերսալ լուծող հեղուկ և խոնավացնող միջոց: Հենց ջրի միջոցով է իրականացվում սննդարար նյութերի տեղափոխությունն ու նյութափոխանակության արգասիքների դուրսբերումն օրգանիզմից, ուստի զարմանալի չէ, որ օրգանիզմի ջրազրկումը այդքան բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика