Ալկոհոլային կախվածությունը բավական տհաճ խնդիր է, որից ազատվելը շատերը համարում են գրեթե անհնարին, սակայն բավարար ջանք գործադրելու դեպքում կարելի է հիանալի արդյունքի հասնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մեթոդ, որոնք կօգնեն ազատվել ալկոհոլային կախվածությունից:
Շեղվել ալկոհոլի մասին մտքերից
Ալկոհոլի մասին չմտածելն այս դեպքում կարող է շատ բարդ լինել, սակայն հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը: Միևնույն ժամանակ հարկավոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի մտածել նաև ալկոհոլից հրաժարվելու մասին:
Կարելի է հետևել շրջակա աշարհին և մտածել ընտանիքի կամ աշխատանքի մասին, սակայն պետք չէ չափազանց մտասուզվել: Կարելի է պարզապես «դիտորդի» դիրք գրավել և զրուցել մտերիմների հետ: Կարելի է նաև կտրուկ փոխել ծրագրերն ու որևէ այլ զբաղմունք գտնել: Օրինակ՝ գիրք կարդալու փոխարեն կարելի է մարզվել, զբոսնել կամ համակարգչային խաղեր խաղալ, որոնք նույնպես բավական արդյունավետ են:
Նոր հետաքրքրություններ գտնել
Ալկոհոլային կախվածությունից ազատվելու հարցում շատ կարևոր են հետաքրքրությունները, ուստի կարելի է վերադառնալ ալկոհոլի պատճառով մոռացված հետաքրքրություններին: Բոլորն էլ ունեն հոբբիների կարիք, ուստի հարկավոր է օրվա ընթացքում անպայման ժամանակ տրամադրել հոբբիներին:
Անհրաժեշտ պատկերներ ստեղծել
Անհրաժեշտ պատկերների ստեղծումն ալկոհոլային կախվածությունից ազատվելու լավագույն միջոցներից է: Շատ կարևոր է, որ այդ պատկերները լինեն շատ վառ ու հզոր հուզական ռեակցիա առաջացնեն: Օրինակ՝ կարելի է հիշել, թե ինչ վատ իրադարձություններ են տեղի ունեցել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելիս կամ մտածել այն հաճելի բաների մասին, որոնց համար ալկոհոլ ընդունելու կարիք չկա:
Ռացիոնալ դատել
Այս մեթոդի համար մարդը պետք է սովորի ռացիոնալ դատել: Ալկոհոլի նկատմամբ հակվածությունը հաճախ համեմատվում է ինքնաբերաբար առաջացող մտքերի հետ, ուստի դրանցից ազատվելու համար հարկավոր է ռացիոնալ դատողություն: Կարելի է պարզապես վերլուծել մտքերը և փորձել հասկանալ՝ ինչ տեղի կունենա զգոնությունը թուլացնելու դեպքում և ինչպես խուսափել դրանից:
Թուլացման այլ մեթոդների կիրառել
Հաճախ ալկոհոլը կիրառվում է որպես թուլացման միջոց, ուստի կախվածությունից ազատվելու համար հարկավոր է սովորել թուլանալ առանց ոգելից խմիչքների գործածության: Կարելի է լոգանք ընդունել, մեդիտացիա անել, յոգայով զբաղվել, գնալ գնումների, դիտել սիրելի ֆիլմը կամ պարզապես պառկել և հանգստանալ:
Հիշեցումներ գործածել
Հիշեցումների կիրառման մեթոդն ամենաարդյունավետներից մեկն է: Կարելի է պատրաստել «հուշաթերթիկներ» և փակցնել դրանք տան տարբեր անկյուններում: Դրանց վրա հարկավոր է գրել այն կանոնները, որոնք կօգնեն չշեղվել մտադրություններից:
Նյութի աղբյուր