Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները նշել են իրենց որդու՝ Ալեքսի 5-ամյակը։ Տարեդարձի թեմատիկ խնջույքը, նրանց տան նոր բնակիչն ու հայտնի հյուրերը

Երեկ մանկական ժամանցի վայրերից մեկում Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները նշել են իրենց որդու՝ Ալեքսի 5-ամյակը։ Փոքրիկի տարեդարձը համընկնում է դերասան հայրիկի՝ Ալեքսանդր Բաբասյանի տարեդարձի հետ, սակայն այս տարի, ծնողները որոշել են՝ տոնն ամբողջությամբ նվիրելու են Ալեքսին՝ կազմակերպելով մանկական խնջույք։

Tert.am Life-ը ներկա է եղել տարեդարձին, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու զրուցել հոբելյարի մայրիկի՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանի հետ։

Խնջույքի հետ կապված գրեթե ամեն ինչ ընտրել է 5-ամյա Ալեքսը, որը վերջին շրջանում հետագրքրված է Բեթմենի հերոսով։ Մայրիկը նշեց՝ որդին արդեն մի ամբողջ հավաքածու ունի՝ Լեգո Բեթմենից։

«Մի քանի ամիս առաջ ես իրեն պարբերաբար հարցնում էի, թե ինքն իր տարեդարձի օրը ինչ հերոսներ է ցանկանում տեսնել և ինքն անընդհատ ասում էր, որ Բեթմեն է ուզում։ Սկզբում ինքս ուրիշ տորթ էի ընտրել, բայց Ալեքսը հետո ասաց, որ այս մեկն է ուզում։ Միակ բանը, որն իրենից առանձին եմ ընտրել՝ պոստերն էր»,- նշեց Լիլիթը։

Եթե նման նվերներ, Լիլիթի խոսքով, Ալեքսը ստանում է գրեթե ամեն օր, ապա փոքրիկ հոբելյարի համար կար մի նվեր, որն անսպասելի է եղել։ Նրանց տունն արդեն նոր բնակիչ ունի՝ Պոմերանյան շպից ցեղատեսակի շուն, որին նրանք անվանել են Ծիգա։

«Վերջին շրջանում ինքն անըդհատ ասում էր, որ շունիկ է ուզում։ Տանը շուն պահելուն և՛ Սաշն էր դեմ, և՛ իմ ծնողներն էին ասում, թե ինչպես ենք բնակարանում շուն պահելու։ Արդեն տրամադրվել էինք, որ շունիկ չենք ունենալու, բայց ես որոշեցի, որ Ալեքսը պետք է շուն ունենա։ Կարծում եմ, այն երեխաները, որոնք մեծանում են կենդանիների հետ՝նրանց խնամելով, անհամեմատ ավելի բարի են, գիտեն ինչպես հոգ տանել, սիրել կենդանիներին։ Ինքս կենդանիներ շատ-շատ եմ սիրում»,- նշեց Լիլիթը։

Նրա խոսքով որդին շատ էմոցիոնալ է արձագանքել այդ անսպասելի նվերին․ «Իրականում Ալեքսն ինքն էլ չէր հավատում, որ շունիկ կունենա։ Ես իրեն օրեր առաջ ասացի, որ երազ եմ տեսել՝ արկղ ենք բացում և այնտեղ շունիկ է։ Ինքն ասաց, թե ափսոս, որ դա միայն երազում է և խնդրեց, եթե ոչ շունիկ, ապա գոնե փոքրիկ ծովախոզուկ։ Տարեդարձի օրը՝ արդեն գիշերը ես շունիկին տարա ուրիշ սենյակ, որ առավոտյան նվիրենք, սակայն շունիկը սկսեց լացել և որոշեցինք մի փոքր շուտ տալ նվերը»։

Նվերներն ու տարեդարձի տոնն այնքան է ուրախացրել Ալեքսին, որ մայրիկն պատմեց․ «Ալեքսն ասաց՝ ինքն ամենաերջանիկն է․ կատարվել են իր բոլոր երազանքները, ավելին ինքն արդեն ունի իր երազած շունիկը՝ Ծիգին, որին ինքն անչափ սիրում է։ Ինքն անհամբերությամբ է սպասում իր տարեդարձին և ամբողջ տարի հաշվում էր։ Երբ որևէ մեկին տարեդարձին էինք գնում՝ հարցնում էր, թե իր ծնունդին որքան է մնացել։ Իսկ արդեն վերջին օրերին՝ ամեն քնելուց և արթնանալուց, ասում էինք, թե քանի օր է մնացել»։

Ինչպես նշեցինք՝ չնայած Ալեքսի տարեդարձը համընկել է հայրիկի՝ Ալեքսանդր Բաբասյանի տարեդարձի հետ, ամեն դեպքում ծնողները որոշել են կազմակերպել մանկական երեկույթ․

«Երբ Ալեքսը դեռ երեք-չորս տարեկան էր, ինքն այդքան էլ չէր գիտակցում տարեդարձը։ Բայցայս տարի, երբ ինքն արդեն 5 տարեկան է, արդեն գիտակցում է, այդքան սպասում էր՝ միանշանակ որոշեցինք, որ ամբողջ տոնը նվիրված լինի միայն ու միայն իրեն»,- ասաց Լիլիթը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика