Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառեց Արարատ Միրզոյանի կողմից

Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է նախազգուշացումներ անել պատգամավորներին: Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում կիրառեց նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:

«Ուզում եմ կանոնակարգ օրենքի նույն՝ արդեն հիշատակած հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով, նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Բանն այն է, որ այդ պահին Ալեն Սիմոնյանը իր տեղում չէր, դահլիճում զրուցում էր իշխող խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչից հետո վերջինս վերադարձավ նախագահություն:

Հիշեցնենք, որ այսօր նման նկատողություն էր ստացել նաև Էդմոն Մարուքյանը: Վերջինս ի պատասխան նկատողության՝ լրագրողնեի հետ զրույցում սթափության կոչ արեց՝ ասելով․ «Էսօր կաք, վաղը չկաք, ձեզ նորմալ պահեք։ Էն վստահությունը, որ ունեք՝ բացարձակ չի, և դա չի նշանակում, որ կարող եք դրանից ձեր չափը չճանաչել»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика