Ինչպես արդեն հայտնել ենք Աբովյանում մեկնարկել են քաղաքապետի ընտրությունները։ Առավոտյան ժամը 08։00-ից բաց են բոլոր ընտրատեղամասերը։
29/03 ընտրատեղամասում 1700 ընտրողներից ժամը 10։30_ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է շուրջ 100 ընտրող։
29/02 ընտրատեղամասում 1764 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 113-ը։
29/10 ընտրատեղամասում 1569 ընտրողից քվեարկել է 108-ը։
Ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, խաղաղ, միջադեպեր չեն գրանցվել։