«Атлас» բժշկական կենտրոնի բժիշկ-գենետիկ խոսել է քաղցկեղի զարգացման հիմնական պատճառների մասին:

Քաղցկեղը համարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկը, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում: Սա ամենատարածված հիվանդություններից մեկն է, սակայն մարդիկ այնուամենայնիվ շատ քիչ բան գիտեն դրա զարգացման ու տարբեր տեսակների մասին:

Ինչպես նշում է «Атлас» բժշկական կենտրոնի բժիշկ-գենետիկ Ալեքսանդր Ռեզնիկը, քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը գենետիկ խախտումներն են, որոնք առավել հաճախ ի հայտ են գալիս տարիքի հետ: «Օրգանիզմի համակարգերը մաշվում են, և հին բջիջները սկսում են անկանոն կիսվել ու արատներ կուտակել ՝ ոչնչանալու և իրենց տեղը նորերին զիջելու փոխարեն», — Aif.ru-ի հետ զրույցում նշել է Ռեզնիկը:

Մասնագետի խոսքով՝ նման անկանոն բազմացումը հետագայում կարող է դառնալ քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման պատճառ, և հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ քաղցկեղով հիվանդ են եղել Երկրի անգամ ամենաառաջին բնակիչները:

ՌԴ ԱՆ վիճակագրական տվյալներով՝ այս հիվանդության ամենամահաբեր տեսակը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է, որի դեպքերի 39,9%-ը մահվան ելք է ունենում: Քաղցկեղի այս տեսակին հաջորդում են լյարդի ու ներլյարդային լեղածորանների քաղցկեղը (38,4%) և կերակրափողի քաղցկեղը (29,9%): Մահվան դեպքերի թվով ամենացածր ցուցանիշներն են գրանցվել վահանագեղձի քաղցկեղի (0,6%) և մաշկի քաղցկեղի (0,4%) դեպքում: Բացառություն է, սակայն, մելանոման, որը համարվում է քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика