Աստղագուշակ փետրվարի 17-ի համար

Խոյ. Այսօր պետք է հատկապես ուշադրություն դարձնեք կարգապահությանը ճշգրտությանը եւ լինեք ուշադիր:Ձեր նպատակներին դուք կհասնեք,սակայն մեծ դժվարությամբ եւ դանդաղ ընթացքով Խուսափեք նոր պայմանավորվածություններից: Մտերիմ մարդուն հասկանալն այսօր կլինի չափազանց բարդ: Բացատրությունները փորձեք հետաձգել առայժմ:

Ցուլ. Ժամանակն է որ գործողություններում մի փոքր ավելի ակտիվություն ցուցաբերեք:Այդ դեպքում կստանաք դրական արդյունքներ:Եթե ստիպված լինեք գործ ունենալ հակառակորդների կամ չկամների հետ, փորձեք իրադրությունը պահել հանդարտ վիճակում: Շտապողականությունը այսօր ձեր օգտին չէ:

Երկվորյակ. Այսօր դուք կկարողանաք ձեր եւ շրջապատի քայլերը հաշվարկել մի քանի քայլ առաջ եւ գործել ըստ այդմ:Եղեք ավելի ճկուն:Հատկապես ուշադրություն հատկացրեք տնային գործերին եւ հարազատների խնդիրներին: Օգտակար կլինի մարզասրահ այցելությունը, զբոսանքը, շոփինգը: Դրանց օգնությամբ դու կկարողանաք բարձրացնել տրամադրությունը:

Խեցգետին. Դուք հնարավոր է ունենաք խնդիրներ, որոնք կվերաբերեն ինչպես սիրային հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը: Ամեն բան սրտին մոտ ընդունելու կարիք ամեն դեպքում, չկա: Ավելի լավ է զբաղվեք այնպիսի գործերով, որոնք ձեր համար իրոք հաճելի կլինեն: Օրվա ընթացքում եղեք ավելի շրջահայաց եւ նրբանկատ:

Առյուծ. Օրն առանձնապես լարված չի լինի:Ընդհանուր առմամբ դժգոհելու առիթ չեք ունենա:Հնարավորության դեպքում կարող եք օգտակար ծանոթություններ հաստատել: Հարմար օր է նաեւ տեղեկությունների հայթայթման համար: Կարող եք զբաղվել առողջությանը վերաբերող հարցերով: Սիրային ճակատում ամեն բան ընթանում է իր բնականոն հունով:

Կույս. Ոչ մի լուրջ սխալ թույլ չեք տա այսօր, սակայն պետք է խուսափեք ձանձրույթից եւ հապճեպ որոշումներից: Ստիպված եք լինելու այսօր զբաղվել այլոց խնդիրներով: Հիշեք,որ կարիք չկա հավատալ բամբասանքներին, տրված սին խոստումներին: Հնարավոր է, որ ձեզ ցանկանում են մոլորության մեջ գցել:

Կշեռք. Կարելի է շարունակել այն աշխատանքը, որը սկսել եք օրեր առաջ: Այսօր արդյունավետ կլինի հատկապես թիմային աշխատանքը: Կարող եք անվարան դիմել գործընկերների օգնությանը: Հնարավոր է, որ այսօր հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները լարվել էին դեռ ամիսներ առաջ:

Կարիճ. Այսօր էներգետիկ հոսք կզգաք եւ կլինեք հատկապես եռանդուն մասնագիտական հարցեր կարգավորելիս: Ժամանակը ճիշտ օգտագործեք եւ արդյունքները սպասեցնել չեն տա ձեզ: Հիմնական ուշադրությունը կենտրոնացրեք տան եւ ընտանիքի վրա: Խուսափեք ամեն տեսակ վեճերից ու բախումներից: Ձեր համառությունը, հնարավոր է բերի լուրջ բախումների:

Աղեղնավոր. Օրը բավական բարենապստ է: Իհարկե, կարող եք հոգնել, սակայն դա անհանգստանալու առիթ չէ: Փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին: Մի զրկեք ձեզ ուրախ հավաքույթներից:

Այծեղջյուր. Շատ հարցերում նկատելի հաջողությունների կհասնեք: Հատկապես բարեհաջող կլինեն տարբեր տեսակի բանակցությունները, գործարար հանդիպումները:Կարող եք երեկոյան գնալ ռոմանտիկ հանդիպումների: Ընտանեկան հարաբերությունները զարգանում են բավական հաճելի շրջադարձերով:

Ջրհոս. Մի ստանձնեք պարտականություններ, քան կարող եք կատարել: Եթե ինչ որ բան չի ստացվում ձեզ մոտ,ապա հետաձգեք որոշ գործեր: Հնարավոր է որ գերհոգնածություն զգաք եւ չուզենաք աշխատել առհասարակ: Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:

Ձկներ. Այսօր նոր կարեւոր գործեր կարող եք պլանավորել: Կարեւոր է, որ պատահական տհաճ միջադեպերին մեծ նշանակություն չտաք: Ընտանեկան միջավայրում օրը կանցնի հաճելի եւ անշտապ:Կարող եք սիրելիների համար փոքրիկ նվերներ գնել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика