ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարք ունի

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարք ունի, որը տեղադրել է սոցցանցային էջերում: Գարնանային տրամադրությամբ նոր ֆոտոշարքում Գայանեն ներկայացել է 2 կերպարով: Լուսանկարներում նա ավելի մեղմ կերպարով է: Ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում խոսելով իր ոճի մասին՝ Գայանեն ասել էր, որ պատանեկության տարիներին շատ նման էր տղայի, ընկերներն էլ հիմնականում տղաներ էին։ Շատ կարճ սանրվածքով էի, միշտ տաբատներ էր հագնում կամ շատ կարճ զգեստներ։

«Այդ տարիներին ընդհանրապես կանացի չէի, ավելին՝ տղայի էի հիշեցնում թե՛ սանրվածքով, թե՛ հագուստով ու սանրվածքով, թե՛ պահելաձևով, թե՛ կյանքի հանդեպ իմ մոտեցումներով։ Հետագայում այդ ամենը փոխվեց՝ զգեստներս երկարեցին, տաբատներս պակասեցին կամ դարձան ավելի դասական ոճի։ Հասունացման և տարիների հետ այդ առումով ինձ մոտ շատ փոփոխություններ եղան: Ժամանակի, տարիքի, մտքի հասունության հետ գալիս է կանացիությունը»,- պատմել էր նա:

Լուսանկարները՝ Գևորգ Ղոսալմյանի, աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика