Լիմոնով թխվածքներ հրաշալի և շատ համեղ քաղցրավենիք

Նախապես բոլոր բաղադրիչները հանել սառնարանից և հասցնել սենյակային ջերմաստիճանի

Միասին տրորել կարագն ու շաքարավազը: Ավելացնել մեկ հավկիթ, լիմոնի հյութ: Այս ամենի վրա աստիճանական կարգով մաղել նախապես իրար խառնած ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը:Արդյունքում պետք է ստացվի փափուկ, կրեմատիպ զանգված: Սա ցելաֆոնապատել, փոխադրել սառնարան:

Պատրաստել կրեմը.

Կրեմը շատ պարզ և միևնույն ժամանակ ունիկալ պատրաստման եղանակ ունի.պարզապես հարկավոր է խառնել խտացրած կաթն ու լիմոնի հյութը խառնել:Ցանկության դեպքում կարելի է թթվասեր ավելացնել կարելի է ոչ Կրեմը նույնպես պատում ենք սննդային թաղանթով ու փոխադրում սառնարան:

Խմորը հետ բերել, ձեթոտված ձեռքերով խմորային գնդիկներ պատրաստել և եփել:Եփելու ընթացքը 6-8 րոպե է տևում քանի որ գնդիկները փոքրիկ են:Եփված թխվածքները շարել սեղանի վրա, սպասել մինչ սառելը:Ընտրել ըստ չափսերի իրար համապատասխանող թխվածքները և իրար միավորել կրեմով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика