Մայր Թերեզայի իմաստուն մտքերը, որոնք ձեր կյանքն ավելի լավը կդարձնեն

Երջանկության մասին Ոչ մի բանալի չկա երջանկության համար. դուռը միշտ բաց է: Թող որ յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավը ու ավելի երջանիկ դարձած:

Աշխարհի և բարեգործության մասին Ավելի լավ կոսմետոլոգ չկա, քան հոգու խաղաղությունն է: Բարի գործերը կարճ են, դրանք արտասանվում են թեթև և արագ, բայց դրանց արձագանքը հավերժ է: Եթե դու բարի ես, մարդիկ կմեղադրեն, թե բարության դիմակի տակ հետամուտ ես եղել անձնական շահին: Միևնույն է՝ բարի մնա: Իմ ընկեր, վերջիվերջո, ինչ որ դու անում ես, միևնույն է՝ պետք չէ մարդկանց: Դա պետք է քեզ և Աստծուն: Աշխարհին տուր լավագույնը նրանից, ինչ ունես, և աշխարհն էլի կպահանջի: Միևնույն է՝ տուր լավագույնը:

Սիրո մասին Մարդկանց հանդեպ ձեր սերը ցույց տվեք հնարավոր բոլոր վայրերում, և առաջին հերթին՝ ձեր տանը: Սեր տվեք ձեր երեխաներին, ձեր կնոջը կամ ամուսնուն, ձեր հարևաններին: Թող մարդիկ բարություն տեսնեն ձեր դեմքի վրա, ձեր աչքերում և ձեր ընկերական ողջույնի մեջ:

Մենք կարող ենք ազատվել հիվանդությունից դեղերի միջոցով, բայց միակ դեղամիջոցը միայնության, հիասթափության և անհուսության դեմ սերն է: Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք սովից մահանում են, բայց ավելի շատ են նրանք, որոնք մահանում են սիրո պակասից: Մինչև ամեն ինչից հրաժարվելը՝ հանուն մեծ սիրո, մտածիր՝ ի՞նչ կմնա քեզ, եթե այդ սերը հրաժարվի քեզանից:

Կյանքի մասին Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի դրանք հաղթահարելով՝ ամրանանք, այլ ոչ թե հիասթափվենք: Կարևոր չէ, թե ով ինչ է ասում ձեր մասին. ամեն ինչ ժպիտով ընդունեք և շարունակեք անել ձեր գործը: Եթե սկսեք մեղադրել մարդկանց, ժամանակ չեք ունենա նրանց սիրելու համար:

Կյանքը շանս է. օգտագործիր այն: Կյանքը չափազանց գեղեցիկ է, մի կործանիր այն: Կյանքը մարտահրավեր է, ընդունիր այն: Ամենամեծ աղքատությունը սրտի աղքատությունն է: Եթե հաջողության ես հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է՝ հասիր հաջողության: Եթե դու անկեղծ ու ազնիվ ես, ապա մարդիկ կխաբեն քեզ: Միևնույն է՝ անկեղծ ու ազնիվ եղիր:

Այն, ինչ կառուցում ես տարիներով, ինչ-որ մեկը կքանդի մեկ գիշերում: Միևնույն է՝ կառուցիր: Եթե դու հանգիստ ու երջանիկ ես, ապա քեզ կնախանձեն: Միևնույն է՝ երջանիկ մնա: Հիշիր՝ խաղաղությունը սկսվում է ժպիտից: Աստված սիրում է ուրախ սրտերն ու հոգիները, որոնք միշտ ժպտում են:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика