Հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին կոկորդի հետ կապված հետևյալ խնդիրների առկայության դեպքում

Health Line բժշկական կենտրոնի մասնագետները նշել են կոկորդի հետ կապված այն խնդիրները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: Նման խնդիրներից մեկն է համարվում կոկորդի սուր ցավը, որը չի կարելի անտեսել: Ինչպես բացատրում են բժիշկները, կոկորդում առաջացած տհաճ զգացողությունները, որոնք պայմանավորված են լինում վիրուսային վարակով, հաճախ մեղմվում են 2-7 օրվա ընթացքում: Երբեմն օգնության են հասնում դեղորայքային թերապիաները, սակայն լինում են նաև դեպքեր, երբ տհաճ զգացողությունները պայմանավորված են լինում վտանգավոր հիվանդություններով, ինչը նշանակում է, որ ինքնաբուժությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և անգամ մահվան հանգեցնել:

Լուրջ հիվանդությունների մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում սուր կամ տևական (ավելի քան մեկ շաբաթ) ցավը, կլման ակտի խանգարումներն ու պարանոցի հատվածում մկանային ռիգիդությունը (կարծրություն): Նման դեպքերում այս ախտանշաններն ուղեկցվում են նաև մի շարք այլ խնդիրներով, այդ թվում՝ շնչառության դժվարացմամբ, բերանը բացելու դժվարությամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (38˚C), թքի կամ խորխի մեջ արյան հետքերի առկայությամբ, ականջի ծակոցներով ու անգամ հոդերի բորբոքումներով:

Փորձագետների խոսքով՝ վերոնշյալ ախտանշանները կարող են վկայել ամենատարբեր հիվանդությունների մասին, ուստի հապաղելը կարող է շատ վտանգավոր լինել: Այս դեպքում խնդիրը կարող է պայմանավորված լինել այնպիսի խնդիրներով, ինչպիսին են կենտրոնական նյարդային համակարգում առկա դեգեներատիվ գործընթացները, կերակրափողի դիսկինեզիան, թիրեոմեգալիան (վահանագեղձի մեծացում), կոկորդում կամ ըմպանում առաջացած նորագոյացությունները:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика