Արտակարգ համեղ բաղադրատոմս տավարի կրծքամիսը ջեռոցում պատրաստելու համար

Տավարի կրծքամիսը բավական կոշտ է, այդ պատճառով այն համեղ պատրաստել ոչ բոլորին է հաջողվում։ Ասօրվա առաջարկած բաղադրատոմսով պատրաստելու դեպքում միսը պարզապես կհալչի բերանում։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Տավարի կրծքամիս – 2-2,5 կգ
  • Գազար – 5-7 հատ
  • Կարմիր գինի 3-4 ճ․գ․
  • Ալյուր – ըստ ճաշակի
  • Սև պղպեղ, աղ – ըստ ճաշակի
  • Մայորան – 0,5 թ․գ․
  • Սոխ – 9 հատ
  • Սխտոր – 9 պճեղ
  • Եգիպտացորենի ձեթ – 8 ճ․գ․
  • Լոլիկ – 500 գրամ
  • Օրեգանո – 0,5 թ․գ․

Պատրաստման եղանակը 1. Մաքրեք և մանր կտրատեք 1 սոխը, 1 գազարն ու 3 պճեղ սխտորը։ Թավայի մեջ 2 ճ․գ․ բուսայուղ տաքացրեք։ Սկզբում 5 րոպե տապակեք սոխը, հետո ավելացրեք գազարն ու սխտորը։ Միասին տապակեք ևս 5 րոպե։ 2. Լոլիկը մանր կտրատեք, ստացված զանգվածն իր հյութով լցրեք ամանի մեջ և եռացրեք։ Ավելացրեք խնկածաղիկը և օրեգանոն, խառնեք, կրակը ցածրացրեք և անընդհատ խառնեք, մինչև կպնդանա (մոտ 20 րոպե)։

3. Ավելորդ յուղերը մսի վրայից հանեք, թողնելով միայն բարակ շերտ։ Լավ շփեք ալյուրի և պպղեղի խառնուրդով։ 4. Թավայի մեջ բուսայուղ լցրեք, տաքացրեք և միսը երկու կողմից տապակեք, մինչև ոսկեգույն խրթեշ կբռնի։ Թավայից հանեք և դրեք ափսեի մեջ։
5. Մնացած սոխը մանր կիսալուսնաձև կտրատեք և լցրեք մի քիչ սառած թավայի մեջ։ Միջին կրակ միացրեք և 10-12 րոպե տապակեք մինչև ոսկեգույն կդառնա։ Վրան դրեք միսը։ 6. Բլենդերով հարեք սառած սոուսը, մինչև համասեռ դառնա, քսեք մսի վրա, լավ տարածեք։

7. Մաքրեք մնացած սխտորն ու գազարը։ Սխտորը երկարությամբ չորս մասի բաժանեք։ բանջարեղենը թավայի մեջ լցրեք մսի շուրջը։ Աղ և պղպեղ արեք։ 8. Հերմետիկ փակեք թավան կափարիչով կամ փայլաթիթեղով։ 9. Ջեռոցը տաքացրեք 170 աստիճան և միսը եփեք 1,5 ժամ՝ առանց դուռը բացելու։ Հետո հանեք միսը, տեղափոխեք տախտակի վրա, շատ սուր դանակ վերցրեք և կտրեք միսը 0,5 սմ հաստությամբ կտորներով։ 10. Թավայի միջի բանջարեղենը ծածկեք մսի կտորներով։ Վրան գինի լցրեք, ծածկեք կափարիչով կամ փայլաթիթեղով և եփեք ջեռոցում ևս 1,5-2 ժամ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика