Այս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում մի գնեք խանութից պատրաստեք ինքներդ

Այս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում, ինչպես մանկության տարիներին։ Եփվում է այն 10 րոպե, եթե ավելի թանձր եք ուզում, ավելի երկար եփեք։ Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ — 200 մլ
  • Շաքար — 180 գր
  • Կաթի փոշի — 100 գ

Պատրաստման եղանակը 1. Կաթսայի մեջ խառնեք կաթի փոշին և շաքարը։ 2. Աստիճանաբար ավելացրեք կաթը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդեր չգոյանան։ 3. Կաթսան դրեք ցածր կրակի վրա և անընդհատ խառնեք մինչև եռալը։ Եռալուց հետո եփեք ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։ 4. Թողեք խտացրած կաթը մի քիչ սառչի և լցրեք մաքուր տարրայի մեջ։ Այսքանից 300 գրամ խտացրած կաթ է ստացվում։ Պահեք սառնարանում։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика