Փորձենք հասկանալ թե ինչ են նշանակում մեր օրգանիզմի որոշ ազդանշաններ

Մարդու օրգանիզմը կառուցված է շատ հետաքրքիր կերպով, քանի որ նրանում միաժամանակ տեղի են ունենում անհավանական քանակությամբ պրոցեսներ:Եթե այդ պրոցեսներից որևէ մեկը խանգարվում է,ապա մարդ դա անմիջապես զգում է:Եվ որպես կանոն,այդ խնդիրներն ավելի լավ է միշտ կարգավորել դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո, քանի որ դրանց անտեսումը կարող է հետագայում առաջացնել մի շարք խնդիրներ: Այսպիսով, փորձենք հասկանալ,թե ինչ են նշանակում մեր օրգանիզմի որոշ ազդանշաններ:

1. Մաշկի չորություն Դա նշանակում է, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին Е-ն: Այդ խնդրի կարգավորման համար ձեր սննդակարգի մեջ ընդգրկեք ընկույզ, յուղոտ ձուկ և բուսական յուղ:

2. Եղունգների ու մազերի դյուարբեկություն Այդ ախտանշանները վկայում են В խմբի վիտամինների ու կալցիումի պակասի մասին: Այդ բաղադրիչները առկա են մեծ քանակությամբ ծլեցված ձավարեղենի, ամբողջական ցորենից պատրաստված շիլաների ու հացի մեջ:

3. Լնդերի արնահոսություն Օրգանիզմում նկատվում է վիտամին С-ի դեֆիցիտ: Այն առկա է սոխի, սխտորի, մրգերի ու բանջարեղենների մեջ: Կարող եք օգտագործել նաև մասուրի թուրմ ու կեչու կոների եփուկ:

4. Վատ քուն ու գրգռվածություն Դա վկայում է օրգանիզմում մագնեզիումի և կալիումի դեֆիցիտի մասին: Այդ միկրոէլեմենտները առկա են ծիրանաչրի, սալորաչրի ու բազուկի մեջ:

5. Ջղակծկումներ գիշարվա ընթացքում Դա ևս վկայում է մագնեզիումի և կալիումի դեֆիցիտի մասին:

6. «Սագի մաշկ» արմունկների վրա Դա վկայում է վիտամին С ու А-ի դեֆիցիտի մասին: Այդ վիտամինները առկա են նարնջագույն բոլոր մրգերի ու բանջարեղենների մեջ. դդում, լոլիկ, գազար, ծիրան, ծիրանաչիր:

7. Աղի պահանջ Դա վկայում է այն մասին, որ օրգանիզմում սկսվում է բորբոքային պրոցեսներ կամ հայտնվել է ինֆեկցիա(առաջին հերթին միզասեռական օրգաններում):

8. Քաղցրի պահանջ Դա խոսում է այն մասին, որ առկա է նյարդային հյուծվածություն ու հարկավոր է արագ էներգետիկ սնուցում գլյուկոզա: Այդ դպքում ցանկալի է օգտագործեք մեղր կամ դառը շոկոլադ, որպեսզի աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ չառաջանան:

9. Անալի սննդի օգտագործման ցանկություն Այդ խնդիրը կարող է վկայել գաստրիտի կամ լյարդի հետ կապված խնդիրների մասին: Անալի սնունդը կարող է օգնել ազատվել սպազմից ու հանգստացնել ստամոքսը:

10. Սնունդը թվում է անալի Դա վկայում է հնարավոր դեպրեսիայի մասին:

11. Արևածաղիկ կեղևազրկելու ցանկություն է առաջանում Դա խոսում է օրգանիզմում հակաօքսիդանտների բացակայության մասին:

12. Թթվի պահանջ Օրգանիզմը ինքն է պահանջում այդ մթերքները, քանի որ նրան հարկավոր է խթան լյարդի և լեղապարկի համար: Այդ դեպքում սննդակարգի մեջ ընդգրկեք կիտրոն ու լոռամիրգ:

13. Դառը բան համտեսելու պահանջ Դա վկայում է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների առկայության մասին: Այս դեպքում հարկավոր է իրակնացնել օրգանիզմի նուրբ մաքրում:

14. Կծու ուտելու ցանկություն Կծու սնունդը խթանում է մարսողությունը, սակայն այն հարկավոր է օգտագործել չափավոր քանակությամբ և ոչ քաղցած վիճակում:

15. Ծովամթերքներ օգտագործելու ցանկություն Դա հավանաբար վկայում է օրգանիզմում յոդի պակասի մասին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика