Հասմիկ Խոջյանը 2020 թվականից սպասելիքների տարբերվող Ամանոր ունենալու և կյանքի նոր գույնի մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս տարի Ամանորը դիմավորելու է Մոսկվայում։ Արտերկրում տոներն անցկացնելու որոշումը դերասանուհին կայացրել է ընտանիքի հետ։ Դերասանուհին դրական է տրամադրված և վստահ է՝ ընտանիքի հետ հեքիաթային տոն է ունենալու։ Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկն ամփոփել է տարին, պատմել Ամանորը նշելու և Ձմեռ պապիկից իր ամենամեծ ցանկության մասին։

Դերասանուհին ասաց՝ 2019 թվականն իր համար հաջողակ տարի է եղել և ինքը գոհ է բոլոր այն ձեռքբերումների համար, որոնք ունեցել է 2019 թվականին։ «Անչափ հետաքրքիր տարի էր՝ հագեցած հետաքրքիր նորություններով։ Հայտնվել եմ լավ ու նոր շրջապատում, այս տարի կյանքս նոր գույն է ձեռք բերել, սակայն թե ինչ առումով՝ փակագծերը չեմ բացի»,-ասաց դերասանուհին։

Հասմիկն Ամանորը ընտանեկան տոն է համարում և մինչ օրս այս տոնը դիմավորել է ընտանիքի հետ․ «Նոր տարին անպայման տանն եմ դիմավորում, սակայն հետո տոնը շարունակում եմ ընկերներիս հետ։ Այս տարի մի փոքր կտարբերվի նախորդ տարիներից, որովհետև Ամանորը նշելու եմ արտերկրում։ Մինչև տոների ավարտը Մոսկվայում եմ լինելու՝ եղբորս ընտանիքի հետ, բոլոր բարեկամներով հետքիաթային Ամանոր կունենանք։ Շատ եմ լսել, որ Նոր տարվան Մոսկվան ախարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է դառնում։ Դրսում նշելու հատուկ նպատակ չեմ ունեցել, որովհետև Հայաստանում ևս կարողանում եմ գեղեցիկ, ուրախ Ամանոր դիմավորել՝ ուղղակի այս անգամ այդպես ստացվեց»։

Դերասանուհին Ձմեռ պապիկից նյութական նվերներ չի ուզում, սակայն ընդհանրական ցանկությունները շատ են։ Հասմիկն առանձնացրեց դրացից իր համար ամենակարևորները․ «Բոլորի համար շատ սեր եմ ուզում, որովհետև երբ կա սեր՝ կա անսահման երջանկություն։ Սիրո առկայության դեպքում մարդիկ ժպտում են, բարի են, իրար օգնում են, կամենում են ու սիրո շնորհիվ մարդիկ սկսում են դրական ապրել։ Կարծում եմ, մի քիչ սիրո պակաս կա»։

Հասմիկը Ձմեռ պապիկից մարդկանց համար նաև գնահատելու կարողություն է ցանկանում, ինչը, ըստ դերասանուհու, կարող էշատերին երջանկացնել․ «Երբեմն մարդիկ իրենց ունեցած սերը չեն կարողանում գնահատել։ Ուզում եմ ունենան շատ սեր և գնահատեն այդ սերը։ Յուրաքանչյուր մարդ, անկախ սոցիալական պայմաններից և կյանքի դժվարություններից, ունենում է երջանիկ դրվագներ․ ուզում եմ, որ կարողանան դա գնահատել։ Երբ մենք դրականն ենք տեսնում, մեր կյանքում գերակշռում է դրականը և երբ կենտրոնանում ենք բացասականի վրա՝ ձգում ենք բացասական էներգիան։ Սրանք ոչ նյութական ցանկություններ են, որոնք ուզում եմ, որ Ձմեռ պապիկն իրականացնի»։

Դերասանուհու մոտ տոնական տրամադրությունն արդեն մեկնարկել է, որովհետև շատ է սիրում նախատոնական ամբողջ անցուդարձը․ «Ես ուղղակի խենթանում եմ բոլոր այն տոների համար, որոնք համախմբում են ընտանիքին, բոլորով պատրաստվում ենք, նվերներ գնում։ Շատ եմ սիրում տունը զարդարելու գործընթացը և ամեն անգամ ինքս իմ նախաձեռնությամբ և՛ տոնածառ եմ դնում, և՛ զարդարում եմ ողջ բնակարանը։ Այս տոնը հեքիաթայն է և այդ հեքիաթին պետք է ուղղակի հավատալ։ Այս տարի տոնածառն օնլայն եմ զարդարել, այսինքն հետևել եմ, թե քույրիկս ինչպես է Մոսկվայում իրենց բնակարանը զարդարում և սպասում ինձ։ Դա ևս իր հետաքրքրությունն ունի»։

2020 թվականին դերասանուհու սպասելիքները շատ են․ «2020 թվականը, եթե լինի այնպիսի տարի, ինչպիսին եղել է 2019, ապա ես միայն շնորհակալ կլինեմ։ Ամենակարևոր բանը, որ տարին կարող է մեզ տալ, դա առողջությունն է և անկորուտ լինելը։ Երբ անվերադարձ կորուստ ես ունենում՝ փոխել չես կարող, որքան էլ ջանք գործադրես։ Թող 2020 թվականը անկորուստ, հեքիաթային և ուրախ տարի լինի բոլորիս համար»։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика