Որ տեղում եք դուք ըստ կենդանակերպի բոլոր նշանների հիթ շքերթի

Ինչպե՞ս կարող են կենդանակերպի նշաններից մի քանիսն ավեի լավը լինել, քան մյուսները։ Իհարկե, ամեն մեկն էլ ունի իր թերություններն ու առավելությունները։ Վարկանիշը հաշվի է առնում բոլոր նշանների որոշակի բնութագրերը։ Բնականաբար, եթե ձեր նշանը վարկանիշային աղյուսկի վերջում է, դա չի նշանակում, թե ձեր բատը չի բերել։ Նշանները դասավորված են մյուս մարդկանց հետ հարմարվողության աստիճանով։ Կարդացեք և ինքներդ էլ կհասկանաք:

12․Ջրհոս Աստղագետների կարծիքով Ջրհոսը կենդանակերպի ամենաբարի նշանն է։ Դրա համար էլ առաջին տեղն է զբաղեցնում։ Ջրհոսը չի սիրում անիմաստ վեճեր ու հազվագյուտ է ձայնը բարձրացնում։ Բայց պետք չէ նրանց միամիտ հիմարների տեղ դնել։ Նրանք լավ գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Հետո էլ Ջրհոսը հիանալի ունկնդիր է, որին միշտ կարելի է ամեն ինչ պատմել։

11․Կույս Մեր վարկանիշային աղյուսակում Կույսը երկրորդ տեղում է։ Այս նշանի տակ ծնվածները բոլորին հարգանքով են վերաբերվում և միշտ կարեկցում են նրանց, ովքեր ստիպված են անարդարացիորեն տառապել։ Բայց եթե ինչ-որ մեկը խառնվում է Կույսի անձնական կյանքին կամ գործերին, նա այնպես է գազազում, որ չեք էլ պատկերացնի․․․ Թեև ամենից հաճախ Կույսերը ձգտում են խուսափել ընդհարումից։

10․Կշեռք Ով ծանոթ Կշեռք ունի, կհաստատի, որ նա հանգիստ, բարյացակամ և համբերատար մարդ է։ Բայց երբեմն նրանց հետ պետք է աչալուրջ լինել, քանի որ Կշեռքը բնավորության մութ կողմ էլ ունի։ Երբ Կշեռքն անհարմարություն է զգում, ինքնամփոփվում է նույնիսկ մտերիմների շրջանում։ Նման պահերին նա կարող է սառը և անգամ կոպիտ լինել։

9․Աղեղնավոր Սովորաբար Աղեղնավորը հարմարվող բնավորություն ունի, բայց դա միայն՝ արտաքուստ։ Նրան հեշտ է հունից հանելը։ Իսկ երբ դա տեղի է ունենում, նա անմիջապես վիրավորողի վրա է թափում կուտակված ամբողջ զայրույթը։ Երբեմն Աղեղնավորը հակված է լուն ուղտ սարքելու, այնպես որ, նկատի ունեցեք։ Փոխարենը անհիշաչար է և արագ ներում է վիրավորանքը։

8․Ցուլ Ամբողջ Կենդանակերպում համառությամբ ոչ ոք չի համեմատվի Ցուլի հետ։ Իսկ երբ նրա գլխում մի միտք է ծագում, հաճախ դա ուրիշի ձեռքերով անելու միջոց է գտնում։ Այնուհանդերձ Ցուլը չար դիտավորություն չունի․ կարևորը՝ նրա հետ չվիճեք։ Այս նշանի տհաճ հատկություններից մեկը մեղքն ընդունելու և ներողություն խնդրելու ցանկություն չունենալն է։

7․Խոյ Խոյը բավական հանգիստ է համարվում, բայց եթե նրան գազազացրին, իր ճանապարհին ամեն ինչ կկործանի։ Դա հաճախ վերջանում է վեճով, որովհետև Խոյը հեշտուհանգիստ կարող է բորբոքվել ու գարշելի բաներ ասել հարազատներին։ Ընդ որում, հետո հանդարտվում է ու խորապես զղջում արածի կամ ասածի համար․ հոգու խորքում Խոյերը բարյացակամ են։

6․Առյուծ Առյուծը երկակի բնավորություն ունի․ երբեմն մեծահոգության հրաշքներ է դրսևորում, երբեմն էլ իրեն դաժան է պահում։ Նա ամենաշատն ատում է մյուսների առաջ իր մեղավորությունը խոստովանելը։ Առյուծը բռնակալական վարքագիծ ունի․ ձգտում է իրեն ենթարկել բոլորին և ամեն ինչ։ Ուստի մանր անհամաձայնությունից կարող են իսկական պատերազմ հրահրել՝ հակառակորդի վրա թափելով իրենց ամբողջ կատաղությունը:

5․Երկվորյակներ Հակառակ իր դրական հատկանիշների՝ Երկվորյակներն ամենատհաճ նշանների հնգյակում է։ Ճիշտ է, որ համապատասխան հանգամանքներում նա մեղմ է և քաղաքավարի։ Բայց երբ մի բան այն չի լինում, անմիջապես որոշում է, որ շուրջը բոլորը իր դեմ են տրամադրվել։ Այդպիսի իրավիճակում Երկվորյակներն անտանելի է։ Բացի դրանից, նա ամեն ինչ սև ու սպիտակ է տեսնում, նրբերանգներ չկան։

4․Այծեղջյուր Պատահական չէ, որ Այծեղջյուրը հայտնվել է վերջից չորրորդ տեղում։ Սրանք շատ հպարտ մարդիկ են։ Նույնիսկ չափից շատ։ Հաճախ չհասկանալով ՝ ինչ է կատարվում, նրանք խառնվում են ու ամնե ինչ իսկական դրամայի վերածում։ Իսկ երբ Այծեղջյուրին մի բան դուր չի գալիս, նա մռայլ տրամադրության մեջ է ընկնում և հերսը թափում այդ պահին կողքին հայտնվածի վրա։ Հասկանալի է, թե ինչու է նրա համար հաճախ դժվար կենդանակերպի մյուս նշանների հետ։

3․Ձկներ Ձկները մի շարք բացահայտ տհաճ գծերով են օժտված։ Նրանք հակված են անձի երկվություն ունեցող շիզոֆրենիկի պես մի ծայրահեղությունից մյուսի գիրկը նետվել։ Դրանից բացի նրանք բավական անկանխատեսելի են։ Ցավոք, Ձկներն ավելի հաճախ տհաճ, քան հաճելի անակնկալներ են մատուցում շրջապատին։ Իսկ եթե ինչ-որ մեկի վրա լրջորեն բարկանում են, այդ դժբախտին կարելի է միայն կարեկցել։

2․Խեցգետին Եթե Խեցգետինն ինչ-որ մեկից վիրավորվել է կամ համարում է, որ իրեն օգտագործել են, անմիջապես վերածվում է աղետաբեր անձնավորության, որն ընդունակ է շատ հեռուն գնալ մեղավորին պատժելու հարցում։ Խեցգետինը կարողանում է հնարամիտ կերպով վրեժ լուծել, քանի որ բավական մութ կողմեր ունի։ Խեցգետինը հաճախ է վիրավորում մարդկանց ու աղմուկ բարձրացնում։ Բացի դրանից, նա ընդունակ է այնպիսի դաժանության, որից շրջապատը լեղապատառ փախչում է նրանից։ Վաստակած երկրորդ տեղը։

1․Կարիճ Եվ վերջապես, կենդանակերպի նշանների մեջ տհաճության գծով չեմպիոնը՝ Կարիճը։ Նա միշտ մարդկանց մեջ մռայլ եսասերի տպավորություն է թողնում և վանում նրանց։ Կարիճը բամբասում է ընկերների թիկունքում և նողկալի արտահայտություններ անում նրանց հասցեին։

Դե, իսկ եթե Կարիճը բարկանում է, փախիր-փրկվիր։ Նա ի վիճակի է դաժանաբար իր թույնով խայթել բոլորին, նույնիսկ պատահական մարդկանց։ Եթե Կարիճին հնարավորություն է ընձեռվում մեկնումեկին օգտագործել սեփական նպատակների համար, նա օգտվում է դրանից՝ առանց երկար-բարակ մտածելու։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика