Պատրաստելու ենք Թաբուլե թարմ լոլիկով և բլղուրով

Այսօր պատրաստելու ենք Թաբուլե թարմ լոլիկով և բլղուրով։ Թաբուլեն արագ է պատրաստվում և համեղ է, բացի այդ շատ գեղեցիկ տեսք ունի և զարդարում է սեղանը։

Բաղադրատոմս․

  • Բլղուր — 300 գր․
  • Սոխ — 1 գլուխ սպիտակ սոխ կամ 1 փունջ թարմ կանաչ սոխ
  • Լոլիկ — 2 խոշոր
  • Համեմ և մաղադանոս — 1 փունջ
  • Հազարի տերևներ կամ մարոլ -1 փունջ
  • Տոմատի մածուկ — 50 գր․
  • Կիտրոնի հյութ թարմ ճզմած
  • Աղ, սև և կարմիր փոշի պղպեղներ
  • Ձիթայուղ

Պատրասըման ընթացքը․

Բլղուրը նախապես մեկ ժամ առաջ անհրաժեշտ է լվանալ և թրջել գոլ ջրով (ջուրը լցնել մինչև ծածկի բլղուրը ամբողջությամբ, մեկ ժամ հետո այն լրիվ կներծծվի),Կանաչ թարմ սոխը կամ սպիտակ գլուխ սոխը, որը ավելի թունդ կծվություն է հաղորդում աղցանին շատ մանր կտրատել և լցնել բլղուրի վրա․

Կանաչիները հերթով կտրատել և լցնել աղցանի վրա, կարող եք ըստ նախասիրության ավելացնել տարբեր կանաչիներ, ես երբեմն թարմ սպանախ եմ ավելացնում, շատ ավելի օգտակար է ստացվում աղցանը,Լոլիկները նույնպես կտրատում ենք մանր խորանարդիկներով և ավելացնում աղցանամանի մեջ․

Այժմ պատրաստում ենք սոուսը՝ տոմատի մածուկի վրա ավելացնում ենք աղը, կարմիր և սև պղպեղները և լցնում աղցցանի վրա (կարող եք տոմատի մածուկ չլցնել և սահմանափակվել միայն առատ լոլիկով),Ձիթայուղ ենք ավելացնում,Կիտրոնը ճզմում աղցանի վրա և լավ խառնում։Վերջում գեղեցիկ աղցանամանի մեջ լցնելուց հետո զարդարում ենք մարոլի տերևներով և լոլիկով։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика