Օգտակար ու համեղ բնական դեղամիջոց հոդատապի ախտանշանները մեղմելու և հիվանդության զարգացումը կանխելու համար

Հոդատապը հոդերի բորբոքային հիվանդություն է, որը զարգանում է հոդերում միզաթթվի աղերի կուտակման հետևանքով: Այս հիվանդությունը կարող է ախտահարել ցանկացած հոդ, սակայն առավել հաճախ դրանից տուժում են ոտքերի մանր հոդերը:Հոդատապի դեպքում նոպաները կարող են չափազանց ուժգին ու ցավոտ լինել, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա:

Այս հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ ալկոհոլի չարաշահումը, սննդի և հատկապես մսամթերքի չարաշահումը, ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց կենսակերպը, երիկամային անբավարարությունը և արյան հիվանդությունները: Հիվանդությունը պայմանավորված է լինում նրանով, որ որոշ նյութերի փոխանակության արդյունքում առաջացած վերջնական տարրը, որն օրգանիզմից դուրս են բերում երիկամները, միզաթթուն է, և երբ այս տարրի մակարդակն արյան մեջ նորմայից բարձր է լինում, միզաթթվի աղերը բյուրեղանում են և կուտակվում հոդերում, ինչն էլ տհաճ հետևանքներ է ունենում:

Սակայն բարեբախտաբար գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են արդյունավետ կերպով մեղմել հոդատապի ախտանշանները և նվազեցնել արյան մեջ միզաթթվի մակարդակը: Նման մթերքը կարելի է օգտագործել շատ համեղ ու օգտակար մի ըմպելիք պատրաստելու համար, որը կօգնի կանխել հոդատապի զարգացումը:

Այս ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է.

  • 1 հատ միջին չափի վարունգ,
  • 1 շերտ կիտրոն,
  • 1 կապ նեխուր,
  • 1,5 սմ երկարությամբ թարմ կոճապղպեղի արմատ:

Պատրաստման եղանակը.

Ըմպելիքը ստանալու համար պարզապես հարկավոր է հյութաքամիչով քամել բոլոր բաղադրիչների հյութն ու խառնել դրանք միմյանց:Հյութը հարկավոր է խմել օրական մեկ կամ երկու անգամ: Այն կօգնի ինչպես մեղմել հոդատապի ախտանշանները, այնպես էլ կանխել հիվանդության զարգացումը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика