Ձեզ ենք ներկայացնում պատճառներ թե ինչու երջանիկ զույգերը հարաբերությունները չեն ցուցադրում սոցցանցերում

Ոչ ոքի չեն փորձում համոզել, որ իրենք երջանիկ են․ Երբ սիրահարները հրապարակում են համատեղ լուսանկարներ, իրար գեղեցիկ մեկնաբանություններ են գրում կամ այլ ռոմանտիկ արարքներ են անում սոցցանցերում, այդպիսով փորձում են շրջապատողներին համոզել, որ իրենք առողջ հարաբերություններ ունեն:Նիկի Հոլդշթեյնի խոսքով՝ երջանիկ լուսանկարների հետևում սովորաբար թաքնված են խնդիրներ զուգընկերների միջև և նրանց անիքնավստահությունը: Նրանք հավանում են փնտրում իրենց ընկերների և հետևորդների շրջանում և աշխատում են ապացուցել, որ իրենց միջև ամեն ինչ կարգին է, թեև առավել հաճախ դա այդպես չէ:

Փոստերը սոցցանցերում ոչ միշտ լավ դրդապատճառներ ունեն․ Զուգընկերներից մեկն այդպես ինչ-որ մեկին ստիպում է խանդել կամ դա անում է նախկիններին զայրացնելու համար:

Նրանց հարաբերությունները ոչ ոքի չեն վերաբերում՝ բացի իրենցից․ Բոլորի առաջ անձնական խնդիրների քննարկումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Երջանիկ զույգերը սիրո մասին տխուր արտահայտություններ չեն գրի, ամեն վեճի ժամանակ չեն դնի «ամեն ինչ բարդ է» կարգախոս: Ճգնաժամի դեպքում զուգընկերները պետք է ամեն ինչ անձամբ իրար հետ քննարկեն՝ չհրապարակելով ամբողջ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика