4 պատճառ կոճապղպեղով ու քրքումով համեղ ու օգտակար ըմպելիքը հաճախ օգտագործելու համար

Քրքումն ու կոճապղպեղը վաղուց հայտնի են իրենց օգտակար հատկություններով, ուստի այս համեմունքները համադրելու դեպքում կարելի է ստանալ յուրահատուկ ըմպելիք, որը կօգնի ազատվել ամենատարբեր առողջական խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոճապղպեղով ու քրքումով թեյի պատրաստման եղանակն ու 4 պատճառ այն հաճախ ըմպելու համար:

Թեյի պատրաստման եղանակը : Այս օգտակար համեմունքներով թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, այնուհետև աստիճանաբար ավելացնել 2 թեյի գդալ աղացած քրքում և 1 թեյի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ ու լավ խառնել: Շարունակել եփել թեյը թույլ կրակի վրա ևս 10 րոպե, այնուհետև վերցնել կրակից և խմել մի փոքր սառչելուց հետո: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մեղրով, մեղրախոտով կամ շաքարով:

Թեյի օգտակար հատկությունները

Բարելավում է մարսողությունը Կոճապղպեղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար: Այն հանգստացնում է որովայնի մկանները և օգնում է հեշտ յուրացնել մթերքը, իսկ քրքումի մեջ պարունակվող քրքումինը խթանում է լեղապարկում լեղու արտադրությունը: Բացի այդ, այս բույսերն օգնում են ազատվել նաև մարսելախանգարումից ու սրտխառնոցից:

Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումինը նպաստում է ինսուլինի արտադրմանն ու բարելավում է դրա նկատմամբ օրգանիզմի զգայունությունը, իսկ այս հատկությունները շատ կարևոր են շաքարային դիաբետով հիվանդների համար:

Հակաբորբոքային ազդեցություն է ունենում Քրքումով ու կոճապղպեղով թեյը հիանալի հակաբորբոքային միջոց է: Այս բույսերը հատկապես օգտակար են հոդերի ու մկանների համար, ուստի նման ըմպելիքի գործածությունը կօգնի մեղմել այնպիսի բորբոքային հիվանդությունների ախտանշանները, ինչպիսին են արթրիտն ու արթրոզը:

Հարուստ է մանգանով Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ մանգան, իսկ այս տարրը պահպանում է ոսկրային հյուսվածքների առողջությունը, պայքարում է բորբոքումների դեմ և օգնում է կարգավորել նյութափոխանակությունն ու մարսողությունը: Բացի այդ, մանգանը մասնակցում է նաև խոլեստերինի և ածխաջրերի մակարդակների կարգավորման գործընթացին ու օգնում է պահպանել մաշկի ամբողջականությունը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика
<скрипт асинхронного Defer crossorigin = "анонимный" SRC = «https://connect.facebook.net/ru_RU/sdk.js#xfbml=1&version=v5.0&appId= 2058755161082489 & autoLogAppEvents = 1 " >