Մեղադրանք Լևոն Տեր Պետրոսյանին ինչ է կատարվում

Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունն առ այն, որ ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար`այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից սկսած, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, բավական բուռն ռեակցիա է առաջ բերել, մասնավորապես՝ ՀԱԿ-ում:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի խոսքերը, մատնացույց է արել Հարութ Ուլոյանի գրառումը՝ հայտարարելով, որ ավելացնելու ոչինչ չունի (Ուլոյանը կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանի հայտարարությունը՝ վերջում հռետորական հարց բարձրացնելով, թե «եթե ««չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում»): Հատկանշական է, որ օրերս ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրող Մարինա Պերևոզկինայի՝ իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի փոխհարաբերություններին առնչվող հարցին, հայտարարել էր.

«…2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը…Եվ փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ»: Միաժամանակ բավական հետաքրքրական է ստացվել Նիկոլ Փաշինյանի միլանյան հայտարարությանը իշխանական թիմի անքակտելի մաս հանդիսացող Վլադիմիր Կարապետյանի ու իմքայլական Հովիկ Աղազարյանի անդրադարձները:

Եթե Փաշինյանի մամուլի խոսնակը վստահեցրել է, որ ծանոթ է Փաշինյանի՝ հարցի վերաբերյալ ունեցած մոտեցումներին ու ասել, որ ինքը ՀՀՇ-ական չի եղել, այլ ընդամենն աշխատել է առաջին նախագահի հետ՝ մատնացույց անելով 1996 թ.-ի իրադարձությունների վերաբերյալ առկա դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումները, ապա Հովիկ Աղազարյանը որոշ մանրամասներ է պատմել ընտրակեղծարարություններից. մասնավորապես՝ փաստեր է ներկայացրել, թե ինչպես են հօգուտ Տեր-Պետրոսյանի ձայներ կեղծվել՝ կոչ անելով ՀԱԿ-ի իր գործընկերներին լինել իրատես:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իսկապես ուշագրավ է: Դրանով նա, պատկերավոր ասած, քար է նետել ՀԱԿ-ի «բոստանը»՝ մի ուժի, որը, ինչպես հայտնի է, առնվազը որոշակի մասնաբաժին ունի Փաշինյանի կողմից կառուցված իշխանական բուրգում: Ի՞նչն է ստիպել Փաշինյանին՝ անել մի հայտարարություն, որն այնքան էլ չի համապատասխանում Փաշինյան-ՀԱԿ հարաբերությունների բարեկամական ոգուն՝ մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը մշտապես աջակցել է նրան և եթե քննադատել էլ է, ապա արել է դա, այսպես ասած, սրտացավությունից ելնելով (Փաշինյանին ՀԱԿ-ականները հաճախ մեղադրում են ինչ-ինչ հարցերում ցուցաբերած անվճռականության մեջ):

Փաշինյանի այդօրինակ վարքագիծը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Առաջինն այն է, որ նմանբովանդակ հայտարարությամբ Փաշինյանը, հնարավոր է, փորձում է է՛լ ավելի համոզիչ թվալ իր այն պնդումներում, թե որևիցե կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ու զերծ է նրա ազդեցությունից: Երկրորդ հավանական տարբերակը այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է որոշակի ուղերձներ հղել ՀԱԿ-ին առ այն, որ այլևս ցանկանում է որոշակի սուբորդինացիա ստեղծել քաղաքական այդ ուժի ու իր միջև՝ ընդգծելու սեփական առաջնորդությունը: Եվ վերջապես բոլորովին չի բացառվում, որ Փաշինյանի՝ փաստացի սկանդալային դարձած հայտարարությունն արդյունք է պոպուլիստական նոպայի հերթական բռնկման՝ ուղեկցվող յուրատեսակ էքստազով:

Վերջիվերջո մեկից, ով բավական անբռնազբոս կերպով ինքն իրեն համեմատում է Աստծո հետ, ամեն ինչ էլ սպասելի է, և ոչ միշտ է, որ նման մեկի հայտարարությունների հիմքում կարող են ընկած լինել ռացիոնալ դրդապատճառներ. հոգեվիճակի հարց է: Ինչ էլ լինի, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցի բացասական հետևանքները Հայաստանը հետո է զգալու: Նա այնտեղ արել է հայտարարություններ, որոնք ոչ միայն աբսուրդային են ու մերկապարանոց, այլև կարող են պատճառ հանդիսանալ դիվանագիտական լրջագույն սկանդալների: Փաշինյանը սկսում է ցատկել սեփական հասակից վերև, իսկ դա մի պաթոլոգիա է, որի առաջը չառնելու դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորի համար:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика
<скрипт асинхронного Defer crossorigin = "анонимный" SRC = «https://connect.facebook.net/ru_RU/sdk.js#xfbml=1&version=v5.0&appId= 2058755161082489 & autoLogAppEvents = 1 " >