Ամուսինը նկատեց որ կինը միշտ հոգնած տեսք ուներ և իրենե ուշադրություն չի դարձնում որոշեցի տեսախցիկ տեղադրել տանը ինչի հետո ամեն ինչ պարզ դարձավ

Կնոջս հետ ծանոթացել ենք շատ վաղուց։ Ես սիրահարվեցի նրան դեռ տարրական դասարաններից։ Մենք դպրոցում 4 տարի միասին էինք նստում։ Նա միշտ մազերը երկու հյուս էր անում, որոնք քաղցր բուրում էին։ Մենք ընկերացանք, բայց ես լռում էի զգացմունքներիս մասին։ 11-րդ դասարանում ես առաջարկեցի ավարտական երեկոյին նրա զույգը լինել և նա համաձայնեց։ Կարծեցի, թե դա նշան է, ու այդ երեկո խոստովանեցի զգացմունքներիս մասին։

Նա փոխադարձությամբ չպատասխանեց և ասաց, որ ինձ վերաբերվում է որպես լավ ընկեր։ Ես ընկճված էի և բացի նրանից ոչ ոքի չէի տեսնում։ Համալսարան ընդունվելով՝ սկսեցի խորանալ ուսման մեջ և հիանալի կրթություն ստացա։ Ավելի ուշ աշխատանքի տեղավորվեցի և արագ կարիերայի աճ գրանցեցի։ Ես լավ էի վաստակում և շուտով կարողացա բնակարան գնել քաղաքի կենտրոնում։ Դպրոցական ընկերներով մենք հաճախ հանդիպումներ էինք կազմակերպում, և ես ամեն անգամ երազում էի տեսնել նրան, բայց նա չկար:

Համադասարանցիներս ասում էին, որ նա այլ քաղաքում է ապրում, բայց ես չհուսահատվեցի։ Ու ահա մի անգամ նա եկավ և ես միանգամից «հալվեցի»։ Նա ինձ նայում էր առաջվա մանկական աչքերով։ Բանկետից հետո մենք որոշեցինք ակումբ գնալ և մի բան խմել. իմ առաջին սերը եկավ մեզ հետ։ Այնտեղ մենք խոսում էիք, և ես հասկացա, որ մինչև հիմա սիրում եմ նրան։ Մենք հեռախոսահամարներով փոխանակվեցինք, որպեսզի հետագայում չկորցնենք իրար։

Այդ հավաքույթից հետո ես սկսեցի հաճախ հանդիպման հրավիրել նրան և կրկին խոսեցի զգացմունքներիս մասին, բայց այս անգամ նա փոխադարձաբար պատասխանեց։ Ես յոթերորդ երկնքում էի։ Մեկ ամսվա ընթացքում մենք կազմակերպեցինք մեր հարսանիքը և տեղափոխվեցինք իմ բնակարան։ Աշխատանքի հարցում նրա բախտը չէր բերել, և ես խնդրեցի չշտապել, քանի որ իմ վաստակածը բավականացնում էր մեզ։ Նաև ինձ հաճելի էր վերադառնալ տուն ու տեսնել տաք ճաշ ու գեղեցկուհի կնոջը՝ խոհանոցում։

Շուտով սկսեցի նկատել, որ կինս դարձել է ոչ առույգ և ինձ գրեթե ուշադրություն չի դարձնում։  Գլխումս սնհեթեթություններ սկսեցին պտտվել և շուտով ես հանձնվեցի։ Տանը երկու տեսախցիկ տեղադրեցի, որպեսզի հետևեմ նրան։Դրանցից մեկը միջանցքում էր՝տեսնելու համար,թե ով է մտնում խոհանոց,իսկ երկրորդը՝մեր ննջասենյակում։Աշխատանքի վայրում երկար ժամանակ մտածում էի և չէի միանում տեսախցիկներին։

Ես վախենում էի, քանի որ կարող էի տեսնել այն, ինչը ցավ կպատճառեր ինձ։ Արդյունքում վերջապես միացա, և տեսածս պարզապես շոկի մեջ գցեց ինձ։ Կինս ամբողջ օրը հավաքում էր տունը, ապա գնաց գնումների ե անգամ չնստեց հանգստանալու համար։ Արդեն երեկոյան, երբ պետք է տուն վերադառնայի, նա նստած էր հայելու առջև, որպեսզի իրեն կարգի բերի և ուրախ դիմավորի ինձ։ Ես չէի սպասում այսպիսի հավատարմություն տեսնելուն։

Ես նետվեցի դեպի ծաղկի խանութ և վերադարձա սիրելի կնոջս մոտ։ Նրան վերցրի, և միասին գնացինք ռեստորան։ Այնտեղ ես պատմեցի ամենի մասին, իսկ նա ժպտաց և ասաց, որ ինձ այնքան շատ է սիրում, որ անգամ չի կարող այլ տղամարդկանց նայել։ Ես ամաչում էի նվաստ քայլի համար, բայց այժմ նրան սիրում եմ ավելի ու ավելի շատ, քան առաջ։ Նա իմ կյանքում վառ արև է դարձել։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика