Պատրաստում ենք շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի: Արագ և շատ էժան բաղադրատոմս:

Պատրաստում ենք շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի: Արագ և շատ էժան բաղադրատոմս:

Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր — 600 գր.
  • Աղ — 1 թ/գ
  • Սոդա — 1 թ/գ
  • Լիմոնի աղ -1/3 թ/գ
  • Շաքարավազ — 2 ճ/գ
  • Ջուր— 320 մ/լ
  • Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ).

Շերտավոր խմորի պատրաստումը Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե, այնպես որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:

Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր էՙ ալյուրի որակից կախվածՙ ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև՝սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը: Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика