Հաղթանակի կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում մահացել է նրան օգնության շտապող ոստիկանը կոտրվածք ստացել լրացված

Երեւանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. 35 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից նետվել է Հրազդանի կիրճը, իսկ ոստիկանը, որ հերթապահություն է իրականացրել կամրջի հակառակ կողմում եւ փորձել է օգնության հասնել ինքնասպանություն գործել պատրաստվող քաղաքացուն, վրաերթի է ենթարկվել:

Քաղաքացին ողջ է մնացել: Անգիտակից վիճակում տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։ Ոստիկանը եւս նույն հիվանդանոց է տեղափոխվել:

Բուժհաստատության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ կամրջից նետված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել շատ ծանր, գրեթե կլինիկական մահվան վիճակում: Րոպեներ անց գրանցվել է նրա մահը՝ պոլիտրավմայի հետեւանքով:

Ոստիկանն անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, նրա մոտ հայտնաբերվել է անրակի կոտրվածք: Վիճակը գնահատվում է թեթեւ եւ, ամենայն հավանականությամբ, մի քանի ժամից դուրս կգրվի: Նա հիվանդանոցում երկար մնալ չի ցանկացել:ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռեւս չեն հայտնում:

https://armtimes.com/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика