2020թ. հուլիսից` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Հայաստանում կավելանա

Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020թ. հուլիսի 1-ից, հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ:

Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան (հասնելով 300 հազարի- խմբ.): Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն»:

ՀՀ վարչապետը նաև հիշեցրեց, որ ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, 10 տոկոսով բարձրացել է ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձը, 30 տոկոսով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձը, 20 հզար դրամով՝ անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика