ՌԻԱ Նովոստի տեղեկություններով Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն, որն ունի համապատասխան փաստաթուղթը:

2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության (ներառված է «Պրոմտեխնոլոգիա» խմբի մեջ) պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը:

Գործակալության հաղորդմամբ՝ բողոքի նոտան ընկերության կողմից արդեն փոխանցվել է Ռուսաստանի արտգործնախարարություն և շուտով դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված նոտայում, որը հոկտեմբերի 22-ին ստորագրել է ՌԴ առևտրաարդյունաբերության փոխնախարար Օլեգ Ռյազանցևը, ասվում է, որ ORSIS ընկերության հայտը՝ մասնակցելու մրցույթին «առանց հիմնավորման մերժվել է», իսկ ընկերությունն «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:

Բողոքի նոտայում նշվում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով այդ վճարումն ընկերությունը պետք է անի մրցույթը հաղթելուց և հաղթելուց հետո ինքնակամ պայմանագիր կնքելուց հրաժարվելուց հետո:

Փաստաթղթում կոչ է արվում ՀՀ պաշտպանության նախարարին քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի Քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին տեղեկացրել էր սպառազինում ձեռք բերելու մրցույթի խափանման պատճառով քրեական գործ հարուցելու մասին: ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մի մասը, որը տարիներ շարունակ զենք է մատակարարել Հայաստանին) ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ իրենց մասնակցության հայտը մրցույթին մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Տվյալ հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մասին հոդվածով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика