Նոր օրենք, որը կսթափեցնի վաճառողներին։ Քանի օրվա ընթացքում գնորդը կարող է վերադարձնել ապրանքը.

Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետչի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Եւ սա այն դեպքում, երբ վերը նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել, իհարկե, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել: Բայց մեզ մոտ օրենքի այս հատվածը հիմնականում պահպանվում է հագուստի, կոշիկի բրենդային խանութներում:

Բացի այս, ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ միայն հետչեն ընդունում ապրանքը, այլեւ մինչեւ գնելը սպառողին զգուշացնում են, որիրենց «ներքին կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրանքը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույնի գինն ունեցող մեկ այլ ապրանքով: Իսկ երբ սպառողը հրաժարվում է փոխանակել, այլ հետ վերադարձնել, վաճառողները կոպիտ են վերաբերվում, մունաթով են խոսում, սպառողի ներկայութամբ փնթփնթում են: Եւ սպառողին միայն մնում է հանդուրժել այդ մունաթն ու գնած ապրանքը հետ տանել տուն:

Եւ ամենասարսափելին` վաճառողները ավելի են զայրանում, երբ սպառողը մատնանշում է օրենքը, ըստորի` ինքը կարող է 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել գնած ապրանքը: Նրանք անգիր արած աշակերտի պեսկրկնում են` «մեր խանութում մերօրենքներն են»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ քաղաքացիներից մշտապես հեռախոսազանգեր է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առեւտրի, սպասարկման ոլորտում:

Պարզվում է` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել: Այս նախագծերով նախարարությունը հույսունի, որ սպառողների շահերը կպաշտպանվեն: Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Նկատենք, որ նման բովանդակությամբ գրություններ այսօր գրեթե հնարավոր չէ հանդիպել խանութներում: Բացի այս, կփակցվի նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը:

Պարզվում է` սպառողները այս հարցով «անհանգստացնում են» ոչ միայն «Ժողովուրդ» օրաթերթին, այլեւ էկոնոմիկայի նախարարությանը: Մեզ հայտնի դարձավ, որ այս գերատեսչությունը վերջին շրջանում ստանում է բավականին շատ բողոքներ սպառողների կողմից այն մասին, որ առեւտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը առանց որեւէ հիմնավորման:

Ըստ էկոնոմիկայի նախարարության` սա ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որեւէ մարմին չունի իրավասություն` միջամտելու տվյալ պարագայում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում` սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է եւ ծախսատար:Սպառողների չնչինտոկոսն է նման դեպքերում դիմում դատարան. նրանց մեծ մասը դատական քաշքշուկներից խուսափելու պատճառով «գլուխչեն դնում» եւ դատարան չեն դիմում:

Եւ այս ոլորտում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին նրա իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում կնվազեցնի հնարավոր կամայականությունները: Ընդգծենք, որ տեղեկատվությունը եւ անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարության աշխատակազմը:

Բացի այս, պաշտոնատար անձի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում անվանացանկ չփակցնելու վերաբերյալ գործերի ենթակայությունը կտրամադրվի տեղական ինքնակառավարման մարմիններին:

Իսկ եթե վաճառողը դարձյալ հրաժարվի օրենքով առաջնորդվել, ապա կենթարկվի վարչական պատասխանատվության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սահմանված պահանջները չպահպանելը առաջացնում է նախազգուշացում: Եթե վարչական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, վաճառողը նույն արարքը կրկին կատարի, ապա կտուգանվի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով,այսինքն` 50 հազար դրամով: Հուսանք` տնտեսվարողները օրենքի այս փոփոխությունից կզգոնանան եւ, ի վերջո, կսկեն հարգել ու հաշվի նստել սպառողի հետ: Չէ՞որ, ինչպես ասում են, հաճախորդը միշտ իրավացի է:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика