Այս փքաբլիթները բառացիորեն հալվում են բերանում․ Իմ ընտանիքի բաղադրատոմսը

Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում, սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել։ Խմորը պարզապես հալում է բերանում։

Բաղադրիչներ

  • 1 տարա խտացրած կաթ,
  • 4 ձու,
  • կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած,
  • մոտ 500 գրամ ալյուր,
  • բուսական յուղ տապակելու համար,
  • շաքարի փոշի։

Պատրաստումը․

Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։

Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։ Յուրաքանչյուրից գնդեր սարքել։ Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով պատած թավայի մեջ։ Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։ Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։

Այս փքաբլիթները բառացիորեն հալվում են բերանում․ Իմ ընտանիքի բաղադրատոմսը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика