Կյանքի տասը դասեր Ալբերտ Էյնշտեյնից

«Ես միշտ մտածում եմ այն մասին, որ իմ ներքին և արտաքին կյանքը հիմնված է այլ մարդկանց աշխատանքի և մտքերի վրա՝ ողջ թե կենդանի, և որ ես պետք է ընդլայնվեմ՝ տալու աշխարհին այնքան, որքան ես ստացել եմ և շարունակում եմ ստանալ», — Ալբերտ Էյնշտեյն Ալբերտ Էյնշտեյնը մեծ ֆիզիկոս է, ով հայտնաբերել է բազմաթիվ ֆիզիկայի օրենքներ, բայց մարդիկ նրան անվանում են հանճար ոչ միայն դրա համար։ Պրոֆեսոր Էյնշտեյնը, ով հստակ հասկանում էր հաջողության օրենքները և բացատրում էր այնքան լավ, որքան իր հավասարումները։ Ձեզ ենք ներկայացնում կյանքի 10 դասեր Ալբերտ Էյնշտեյնից, որոնք կարող եք օգտագործել առօրյա կյանքում։

1․ Մարդը, ով երբեք չի սխալվել, երբեք չի փորձել որևէ նոր բան իր կյանքում։ Մարդկանց մեծամասնությունը չի փորձում անել նոր քայլ՝ վախենալով ձախողումից։ Պարտված մարդը կսովորի, ինչպես շահել ավելի շատ, քան այն մարդը, ով անմիջապես հասել է հաջողության։

2․ Կրթությունն այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ դուք մոռանաք ամենը, ինչ սովորել եք դպրոցում։ 30 տարի հետո, դուք բացարձակապես կմոռանաք ամեն ինչ, որը պետք էր սովորել դպրոցում։ Հիշվելու է միայն այն, ինչը դուք ինքներդ եք սովորել։

3․ Իմ երևակայության մեջ ես ազատ եմ նկարելու որպես նկարիչ։ Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը։ Գիտելիքը
սահմանափակ է։ Երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը։ Երբ հասկանում եք, թե մարդկությունը որքան առաջընթաց է ապրել քարանձավային ժամանակներից ի վեր, երևակայության ուժը զգացվում է ամբողջ մասշտաբով։ Այն ինչ ունենք հիմա, ձեռք է բերվել մեր պապերի երևակայության արդյունքում։ Այն, ինչ մենք կունենանք ապագայում, կկառուցվի մեր երևակայության օգնությամբ։

4․ Ստեղծագործական գաղտնիքը ոգեշնչման աղբյուրները թաքցնելու ունակության մեջ է։ Ձեր աշխատանքի եզակիությունը հաճախ կախված է նրանից, թե որքանով եք կարողանում թաքցնել ձեր աղբյուրները։ Բազմաթիվ հանճարեղ մարդիկ կարող են ոգեշնչել ձեզ, բայց եթե դուք այնպիսի իրավիճակում եք, երբ ողջ աշխարհն է ձեզ նայում, ապա ձե գաղափարները պետք է եզակի լինեն։

5․ Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ կարող է տալ, այլ ոչ թե նրանով, թե ինչին կարող է հասնել։ Փորձեք դառնալ ոչ թե հաջողակ, այլ մեծ արժեքների տեր մարդ։

6․ Ապրելու երկու եղանակ կա։ Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ գոյություն չունեն, և կարող եք ապրել այնպես, կարծես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է։ Եթե դուք ապրում եք այնպիսի աշխարհում, որտեղ հրաշքներ չկան, ապա դուք խոչընդոտներ չեք ունենա։ Իսկ եթե ապրում եք հրաշքներով լի աշխարհում, ապա կարող եք վայելել գեղեցկության ամենափոքր
դրսևորումները։ Միաժամանակ ապրելով երկու աշխարհներում, ձեր կյանքը կլինի երջանիկ և անհոգ։

7․ Երբ ուսումնասիրում եմ ինձ և իմ մտածելակերպը, հանգում եմ այն եզրակացության, որ երևակայության և ֆանտազիայի պարգևը ինձ համար ավելին է, քան վերացական մտածողության ցանկացած հնարավորություն։ Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատորեն թափառել և ստեղծել մի աշխարհ, որտեղ կցանկանաք ապրել։

8․ Եթե ցանկանում եք դառնալ հաջողակ ձեռնարկատեր, ապա սկսեք զբաղվել բիզնեսով հենց հիմա։ Ցանկություն ունեք սկսելու, բայց վախենում եք հետևանքներից, ոչնչի չի տանի ձեզ։ Սա ճիշտ է կյանքի այլ բնագավառներում ևս՝ հաղթելու համար, նախ պետք է խաղալ։

9․ Դուք պետք է սովորեք խաղի կանոնները, այնուհետև սկսել խաղալ ավելի լավ, քան մյուսները։

10․ Շատ կարևոր է չդադարել հարցեր տալը։ Հետաքրքրասիրությունը պատահաբար չի տրվել մարդուն։ Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս։ Հարցրեք ինքներդ ձեզ և մյուսներին՝ գտնելու լուծում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝newsgoodtime.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика