Առավոտյան աղոթք որ պետք է կարդալ օրը սկսելուց առաջ

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում: Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել:

Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:

«Տեր իմ Աստված, լուսավորի՜ր իմ միտքը, զորացրու և ուղղորդիր կամքս, բոցավառիր սիրտս և օգնիր ինծ»։ Շնորհակալություն եմ հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը:

Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու եւ պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից հեռու եւ անարատ կյան­քով ապրելուց հետո, հավիտենական կյանքիդ անխռով եւ խաղաղ նավա­հանգիստը հասնենք, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ:

Տե՛ր, եթե շրթներս բացես,բերանն իմ կերգի օրհնությունը քոԳոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика