Ինչպես մի քանի րոպեում գտնել կորցրած հեռախոսը եթե այն ընկել է անբարեխիղճ մարդու ձեռքը Ուղղակի հանճարեղ է մտածված

Որոշ ժամանակ առաջ ես աշխատում էի խաղային ավտոմատների կենտրոնում: Հերթական աշխատանքային օրը գալիս եմ աշխատանքի և տեսնում մեզ մոտ օպերատոր աշխատող աղջկան՝ արցունքոտ աչքերով, տխուր նստած:

Նա ասում է, որ կորցրել է հեռախոսը, որն իրեն նվիրել էր փեսացուն: Փորձում եմ հանգստացնել, հուսադրել, որ կգտնի, բայց ամեն ինչ անիմաստ է:

Այդ ժամանակ զանգ տվեցի կորած հեռախոսահամարով. զանգը գնում էր, սակայն ոչ ոք չէր պատասխանում: Դա արդեն լավ նշան էր: Ուղարկեցի հաղորդագրություն՝ հետևյալ տեքստով.

« Մաշ, չեմ կարողանում քեզ զանգահարել: Գումարը (1000 դոլար) թողել եմ Սաշայի մոտ (խաղային ավտոմատների հասցեն): Վերցրու այսօր 13:00-ին: Համբուրում եմ»:

Մեկ ժամ անց հայտնվեց «Մաշան»՝ խայծը կուլ տված: Հարցրեց Սաշային, իսկ ես խնդրեցի, որ ցույց տա հաղորդագրությունը: Օպերատորը ցատկեց ուրախությունից, իսկ «Մաշան» անհույս ճղճղաց, երբ ականջից բռնած դուրս շպրտեցի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика