5 բան, որ երեխան ժառանգում է ծնողներից, հետաքրքրաշարժ գենետիկա

Գենետիկան օբյեկտիվորեն համարվում է միկրոկենսաբանական ամենաբարդ ուղղություններից մեկը: Եվ որքան էլ այն նպատակ ունի կանխատեսելու և կանխագուշակելու հնարավոր ելքերը, միևնույն է, շարունակում է լինել անկանխատեսելի: Եվ հենց սա էլ գենետիկայի կախարդանքն է: Սակայն, այնուամենայնիվ, որոշ բաներ կարելի է կանխագուշակել գոնե 90% ճշգրտությամբ:

Աչքերի գույնը

Իհարկե, 100% ճշտությամբ չի կարելի ասել, թե ինչ գույնի կլինեն երեխայի աչքերը, սակայն որոշակի գեներ համարվում են դոմինանտ, մյուսները՝ ռեցեսիվ: Այսպես՝ մուգ գույնի աչքերը համարվում են դոմինանտ գեն, իսկ բաց երանգները՝ ռեցեսիվ, ուստի ավելի հավանական կլինի, որ հաղթող լինի դոմինանտը՝ մուգ երանգները:

Մազերի գույն

Այստեղ նմանատիպ իրավիճակ է: Մուգ երանգները դոմինանտ են, բացերը՝ ռեցեսիվ: Սակայն հետաքրքրական է այն, որ 2 թխահեր ծնողներից դեռ ինչ-որ հավանականությամբ կարող է շիկահեր բալիկ ծնվել, իսկ այ հակառակը գրեթե անհնար է:

Ժպիտ

Ատամների չափսը և ծնոտի ձևը նույնպես ժառանգաբար են անցնում երեխային: Տեսականորեն երեխան կարող է այս հատկանիշը հավասարապես ժառանգել թե՛ հորից, թե մորից, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիմնականում հայրական գեներն ավելի դոմինանտ են լինում, քան մայրականները:

Հասակ

Դե սա բավականին ակնհայտ է: Տարբեր ընտանիքներ դիտարկելով՝ կարող ենք եզրակացնել, որ երեխան հասակը ժառանգում է ծնողներց: Սակայն սա էլ միանշանակ չէ: «Nature» ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 700 գենետիկ հաջորդականություն, որոնք այս կամ այն չափով ազդում են երեխայի հասակի վրա:

Ականջի խեցիի կառուցվածք

Ականջի խեցիի ձևն ու չափսը ծնողերից ժառանգվող ամենաակնհայտ նշաններից է: Հիմնականում տղայի ականջի խեցիի ձևը հորից է ժառանգվում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика