Արդշինբանկի Արտաշատ մասնաճյուղի տնօրենը հափշտակել է 122 մլն դրամ և դիմել փախուստի

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված բանկից հայտնել են, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը մասնաճյուղից կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն:

Աղբյուրի տեղեություններով՝ մասնաճյուղի կառավարչի կողմից հափշտակված գումարը կազմում է 122 մլն դրամ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ս. Գարեգինյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика