Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են երկաթգիծն ու պահանջում են …

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները դեռևս փակ են պահում տեղի երկաթգիծը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ բողոքող անձինք հող են ցանկանում ունենալ։

«Նախկինում այդ հողերը համայնքինը չեն եղել, հիմա համայնքին է տրամադրվել, և նրանք պահանջում են։ Այդ հողերը նախկինում գյուղի բնակիչները չեն ցանել, իսկ Հողային օրենսգրքի համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հող մշակել ցանկացած տեղ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք տեղ կհասնի բնակիչների բողոքները, նա պատասխանեց․ «Հատուկ ընթացակարգեր կան, պետք է մրցույթ լինի և այլն»։ Գերասիմ Սարգսյանը տեղեկացրեց, որ տեղում են Գեղարքունիքի փոխմարզպետը և այլ աշխատակիցներ, հույս ունի, որ շուտով կբացեն երկաթգիծը։

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:

Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին:

Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու:

Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի:

Հետևաբար հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը՝ շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ: Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոտքի ոսկու հանքում»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика
<скрипт асинхронного Defer crossorigin = "анонимный" SRC = «https://connect.facebook.net/ru_RU/sdk.js#xfbml=1&version=v5.0&appId= 2058755161082489 & autoLogAppEvents = 1 " >