Շնաձուկը ամերիկացուն օգնել է հայտնաբերել մահացու քաղցկեղը

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի բնակիչը շնաձկան հարձակումից հետո բժշկի դիմելով իմացել է իր մահացու քաղցկեղի մասին։ 39-ամյա Յուդժին Ֆիննը գիշատիչ ձկանը հանդիպել է Կալիֆոռնիայում հանգստանալու ժամանակ։ Նա իր 10-ամյա դստեր հետ ծովում լողալիս սուր ցավ է զգացել, որից հետո դստերն անմիջապես գրկելով ուղղվել է դեպի ափ։

Այնտեղ նա իմացել է, որ ջրի մեջ շնաձուկ են նկատել։ Դեպքից հետո Ֆիննի մեջքին երկար վերք է մնացել։ Սկզբում նա որևէ նշանակություն չի տվել ցավին, սակայն աստիճանաբար ցավն ավելի է ուժգնացել, և նա ստիպված դիմել է բժշկի։

Ինչպես պարզվել է, շնաձկան հարվածի պատճառով կրծքավանդակի հատվածում ներքին վնասվածք է առաջացել։ Հետազոտության ընթացքում բժիշկները նաև հայտնաբերել են աջ երիկամի չարորակ քաղցկեղ։ Քաղցկեղը հնարավոր է եղել հեռացնել։ Ֆիննը նշում է, որ եթե շնաձկան հետ միջադեպը չլիներ, ապա նա չէր գնա հիվանդանոց և երբեք չէր իմանա իր քաղցկեղի մասին։ Նա նշում է, որ շնաձկան շնորհիվ ստացել է ապրելու երկրորդ հնարավորությունը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика