Երիտասարդ մնալ բոլորն են ցանկանում իսկ ինչ ուտել մաշկը երիտասարդ պահելու համար

Երիտասարդ մնալ բոլորն են ցանկանում, բայց տարիները, միեւնույն է, իրենց «սեւ գործն» անում են: Սակայն «մեղքը բարդել» միայն տարիքի վրա, այդքան էլ ճիշտ չէ. չէ՞ որ այն, թե ինչպիսի տեսք ունենք մենք, հաճախ պայմանավորված է լինում մեր կենսակերպով: Օրինակ՝ սննդով: Պարզվում է ՝ կան մթերքի որոշ տեսակներ, որոնք նպաստում են մեր մաշկի երիտասարդացմանը: Իսկ որո՞նք են դրանք:

Պոլիֆենոլներ՝ Հզոր անտիօքսիդանտներ են, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Իսկ վերջինները, ինչպես հայտնի է, վնասում են օրգանիզմի էական ստրուկտուրաները:

Պոլիֆենոլները պաշտպանում են սիրտ-անոթային եւ նյարդային խնդիրներից, հանդիսանում են պրոֆիլակտիկ միջոց՝ ընդդեմ ուռուցքների չափսերի մեծացման: Ունեն հակավիրուսային էֆեկտ:

Որտեղից ստանալ՝ Սեւ եւ կանաչ թեյ, սոյա, խաղող, հատապտուղներ, կակաո:

Վիտամին C՝ Նպաստում է հյուսվածքների, լնդերի, արյունատար անոթների, ոսկորների բջիջների աճին եւ վերականգնմանը: Օգնում է օրգանիզմին յուրացնել երկաթն ու վիտամիններ A-ն եւ E-ն:

Որտեղից ստանալ՝ Նարինջ, կիտրոն, կաղամբ, քաղցր պղպեղ, կիվի, արքայանարինջ, թուրինջ, բրոկոլի:

B խմբի վիտամիններ ՝ Պատասխանատու են նյարդային եւ մարսողական համակարգերի նորմալ գործունեության համար, բարձրացնում են սթրեսակայունության մակարդակը, օգնում են կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը, պաշտպանում են իմունային համակարգը:

Որտեղից ստանալ՝ Ձուկ, կաթնամթերք, ձուկ, լոբազգիներ, ընկուզեղեն, բանան, սպանախ, հավ:

Օմեգա 3 ՝ Պահում է մաշկը երիտասարդ եւ առողջ, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, լավացնում սրտի աշխատանքը, նվազեցնում մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Որտեղից ստանալ՝ Ծովամթերք, ընկուզեղեն, ավոկադո, կանաչ բանջարեղեն:

Մագնեզիում ՝ Մասնակցում է կոլագենի սինթեզին, որը պատասխանատու է մաշկի էլաստիկության համար: Բարենպաստ ազդեցություն ունի ոսկրերի աճի համար, կոորդինացնում է սրտի ռիթմը, նվազեցնում է բարձր զարկերակային ճնշումը:

Որտեղից ստանալ՝ Քունջութ, նուշ, դդմի կորիզ, ընկույզ, սապանխ, գետնանուշ, լոբի, արեւածաղկի սերմեր:

Վիտամին А՝ Ապահովում է մաշկի եւ մազերի գեղեցկությունն ու առողջությունը, նպաստում տեսողության պահպանմանը, լավացնում իմունային համակարգի աշխատանքը:

Որտեղից ստանալ՝ Գազար, դդում, ձու, պանիր, ծիրան, լոլիկ:

Վիտամին Е՝ Պաշտպանում է օրգանիզմը տոքսինների վնասակար ազդեցությունից: Լավացնում է հյուսվածքների ռեգեներացիան, պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:


Որտեղից ստանալ՝
Հազարի տերեւներ, սպանախ, հնդկաձավար, սերուցքային կարագ, ընկուզեղեն:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика