Ինչ կարելի է անել եթե Դուք պատահմամբ ձեր նոր հեռախոսը գցել եք ջուրը

Դուք պատահմամբ ձեր նոր հեռախոսը գցել եք ջուրը: Ինչ կարելի է անել: Նախ և առաջ  եթե նման իրավիճակում եք հայտնվել, իսկույն հեռախոսը ջրից հանելուց հետո հանեք մարտկոցը (ակումուլյատորը): Մի փորձեք կոճակին սեղմելով անջատել այն: Խոնավությունը մտնելով սարքավորումների մեջ կարճ միացում է առաջացնում, ինչն էլ կարող է սարքավորումների փչանալու պատճառ դառնալ:

Իսկ սարքավորումներում հոսանքի բացակայությունը բացառում է նրանց մեջ կարճ միացման հնարավորությունը: Երաշխիքային սպասարկման համար դիմելն անիմաստ է:  Պետք է փորձել այն ինքնուրույն վերականգնել:

Եթե ձեզ հաջողվեց քանդել հեռախոսը ապա առանձնացրեք հիմնական տպասալը (պլատան) և ընկզմեք այն իզոպրոպանոլով (իզոպրոպանոլային սպիրտ կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից) լցված ամանի մեջ: Այդ լուծույթի մեջ տպասալը պետք է մնա 1 օր: Սպիրտը մտնում է բոլոր այն անցքերը որտեղ հնարավոր է ջուր մնացած լինի և լուծվում է ջրի հետ:

Այնուհետև սպիրտի գոլոշիացումից հետո խոնավության հետք անգամ չի մնում: Սպիրտից հանելուց հետո տպասալը խորհուրդ է տրվում դնել, որևէ բաց և տաք տեղ: 2 օր անց հեռախոսը կարող եք հավաքել և փորձել միացնել: Հիմնականում եթե վնասված մասեր չեն լինում հեռախոսը սկսում է նորմալ աշխատել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика