Սիրուշոյի սիրո խոստովանությունը Լևոն Քոչարյանին և հարսանեկան նոր ֆոտոշարքը :Լավագույն ընկերս, որի ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ

Երգչուհի Սիրուշոն «Պռեգոմեշ» զարդերի գծի շրջանակում թողարկել է հարսանեկան հավաքածու: Նոր հավաքածուն ներկայացնելու համար երգչուհին ֆոտոշարք է իրականացրել, որտեղ ներկայացել է հարսի կերպարով: Հերթական լուսանկարները հրապարակելիս նա սիրո խոստովանություն է արել ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին:

«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,- գրել է Սիրուշոն՝ օգտոգործելով «Միասին ուժեղ» և «Ի նեղութեան և ի փորձութեան» հեշթեգերը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика