Ներկայացնում ենք մի քանի պատճառ սննդակարգում շոկոլադ ներառելու համար

Շոկոլադն ամենահամեղ ու սիրված քաղցրավենիքներից է, սակայն քչերին է հայտնի, որ այն նաև շատ օգտակար մթերք է, որը պաշտպանում է որոշ հիվանդություններից, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ներառել շոկոլադն ամենօրյա սննդակարգում:

Գիտնականների խոսքով՝ շոկոլադը պետք է անպայման սննդակարգի մասը կազմի աշնանային դեպրեսիայի զարգացման բարձր հավանականության դեպքում, քանի որ այն հիանալի միջոց է տրամադրությունը բարձրացնելու և դեպրեսիայից պաշտպանվելու համար:

Բացի այդ, ամերիկացի գիտնականները պարզել են, որ պրեբիոտիկների հետ միաժամանակ օգտագործելու դեպքում շոկոլադը կբարելավի աղիների միկրոֆլորայի վիճակը, ինչն էլ կօգնի ազատվել տարատեսակ բորբոքային գործընթացներից:

Շոկոլադը շատ կարևոր մթերք է նաև մտավոր կարողությունների ու գլխուղեղի առողջության բարելավման համար: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադը հիանալի միջոց է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, իսկ պարբերաբար օգտագործելու դեպքում այն կպաշտպանի նաև վաղաժամ ծերացումից, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող հակաօքսիդանտներով:

Սակայն միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ նման օգտակար հատկություններով օժտված է միայն մուգ շոկոլադը, քանի որ այս քաղցրավենիքի մյուս տեսակները պարունակում են շափազանց մեծ քանակությամբ շաքար, ինչը խիստ վնասակար է առողջության համար:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика