Նման բան հաստատ փորձած չեք լինի առաջարկում ենք անչափ համեղ կոտլետներ ոսպով

Ոսպը էկոլոգիապես մաքուր մթերք է և խորհուրդ է տրվում այն հաճախակի օգտագործել: Այն չի պարունակում տոքսիններ և իր օգտակար հատկանիշները չի կորցնում ջերմային մշակման ենթարկվելիս: Առաջարկում ենք ոսպով կոտլետների բաղադրատոմս: Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում, կոտլետները ստացվում են շատ համեղ:

Բաղադրիչներ Ոսպ 1,5 բաժակ Գազար 1 հատ Սխտոր 2 ատամիկ Համեմունքներ աղ, սև պղպեղ, քարի Պատրաստման եղանակը Ոսպը նախապես թրջել, ցանկալի է նախորդ օրը երեկոյան, այնուհետև ջրքամել և ամցկացնել մսաղացով սխտորի և գազարի հետ միասին: Համեմել աղով, պղպեղով, քարիով: Թողնել հանգստանա 15 րոպե, որից հետո կոտլետներ ձևավորել և տապակել բուսայուղով: Բարի ախորժակ

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика