Հավի մսով աղցան Լեդի: Վաղվա ճաշացանկում կարող եք ընդգրկել այս համեղ աղցանը.

Բաղադրիչներ

  • հավի ֆիլե — 300գր
  • վարունգ — 150գր
  • ոլոռ կանաչ պահածոյացված — 150գր
  • թթվասեր — 150գր
  • սամիթ — 100գր
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ:

Լվանում և խաշում ենք հավի ֆիլեն: Պատրաստի ֆիլեն հանում ենք կաթսայից, թողնում որ սառչի, ապա կտրատում խորանարդիկներով: Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված վարունգը, ֆիլեն, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը: Ապա ավելացնում ենք թթվասերն ու աղը և խառնում, թողնում ենք աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում: Հավի մսով աղցան Լեդիին ավելի նուրբ համ հաղորդելու համար կարող եք աղցանին ավելացնել կտրատված արքայախնձոր և ընկույզ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика