Եթե շատ ժամանակ չունեք պատրաստելու համար, ապա փորձեք այս բաղադրատոմսը: Ձվով և կանաչ սոխով արագ պիրոգ…

Եթե շատ ժամանակ չունեք պատրաստելու համար, ապա փորձեք այս բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խմորի համար.
  • 4 ձու
  • 7ճ.գ. ալյուր
  • 1/3 թ.գ. սոդա
  • 200գ թթվասեր
  • 1ճ.գ. մայոնեզ
  • աղ
  • միջուկի համար
  • 6 ձու
  • 1 կապ կանաչ սոխ

Պատրաստման եղանակ.

Սկզբում անհրաժեշտ է պատրաստել խմորը: Հարել 4 ձուն մի պտղունձ աղի հետ, ավելացնել մայոնեզն ու թթվասերը: Մաղելով լցնել ալյուրը՝ սոդայի հետ միասին: Մանր կտրատել կանաչ սոխը, իսկ ձուն՝ խորանարդիկների: Խառնել և մի քիչ աղ ավելացնել: Ջեռոցի տապակին կարագ կամ ձեթ քսել, լցնել խմորի կեսը: Լցնել ամբողջ միջուկը և ծածկել խմորի մյուս կեսով: Թխել 200 աստիճանի ներքո՝ թաքացրած ջեռոցում: Երբ պիրոգը ստանա կարմիր երանգ, նշանակում է, որ պատրաստ է: Անպայման ստուգեք չոփիկով: Բարի ախորժակ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика