Ատամի մածուկի օգտագործման 6 անսովոր եղանակ

Ատամի մածուկը կօգնի մաքրել տունը, հեռացնել հետքերը, զարդերին վերադարձնել փայլը, և ոչ միայն։ Lifehacker.ru-ն ներկայացրել է ատամի մածուկի օգտագործման 6 անսովոր եղանակ։

  1. Արդուկի մաքրում։ Ժամանակի ընթացքում արդուկի վրա կարող են հայտնվել հետքեր և փառ, որոնք հեշտությամբ կարող եք մաքրել ատամի մածուկի միջոցով։ Քսեք այն արդուկի արտաքին հատվածին, թողեք որոշ ժամանակ, մաքրեք թաց շորով։
  2. Մեքենայի լուսարձակների մաքրում։ Եթե լուսարձակներն ապակուց չեն, ատամի մածուկը կարող եք քսել դրա վրա, մաքրել շորով։
  3. Զարդերի մաքրում։ Ցանկացած զարդ կարելի է մաքրել ատամի մածուկի և շորի օգնությամբ։ Երբ ավարտեք մաքրելու գործընթացը, զարդը լվացեք ջրով։
  4. Ձեռքերն ազատեք տհաճ հոտից։ Ձուկ պատրաստելու կամ սոխ կտրատելու արդյունքում ձեռքերից տհաճ հոտ է գալիս, որը կարելի է վերացնել ատամի մածուկի օգնությամբ։ Քսեք այն մատներին, թողեք մի քանի րոպե, ապա լվացեք ձեռքերը։
  5. Գորգի վրայի հետքերը մաքրելու համար։ Ատամի մածուկը քսեք հետքին և թողեք որոշ ժամանակ, ապա մաքրեք։
  6. Հեռախոսի էկրանն ազատեք քերծվածքներից։ Մի փոքր ատամի մածուկը քսեք փափուկ կտորին, զգուշությամբ մաքրեք էկրանն այնքան ժամանակ, մինչև քերծվածքներն անհետանան։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика