Կանանց մեծամասնությունը դժգոհ է իր կառուցվածքից: Ինչ հագնել, որպեսզի կարողանաք ծածկել կոնքերի լայնությունը:

Կանանց մեծամասնությունը դժգոհ է իր կառուցվածքից: Հաճախ նրանց անհանգստացնում է կոնքերի լայն լինելը: Ինչ հագնել, որպեսզի կարողանաք ծածկել կոնքերի լայնությունը:

Ճիշտ շեշտադրություններ արեք։ Ձեր խնդիրը կառուցվածքը համաչափ դարձնելն է եւ ծածկել լայն կոնքերը: Որպեսզի ընդգծեք մարմնի վերեւի հատվածը, բաց գույներ, վառ գույներ եւ խոշոր նախշերով իրեր կրեք: Իսկ ահա ներքեւը կարող է լինել մուգ գույնի, ուղղահայաց գծերով տաբատներ կամ շրջազգեստներ, նաեւ աքսեսուարներ կրեք, դրանք նույնպես շեղում են կոնկրետ հատվածից:

Ուղիղ ջինսեր եւ տաբատներ կրեք։  Ընտրեք ուղիղ տաբատներ եւ ջինսեր, հիմնականում` մուգ կապույտ գույնի:

A ոճի զգեստներ։ Այս ոճի զգեստները վերեւից ուղիղ են եւ քիչ-քիչ լայնանալով իջնում են` ծածկելով կոնքերը: Լավագույն երկարությունը ձնկին հասնող զգեստն է:

Բարձրակրունկ կոշիկներ։ Որպեսզի ավելի նիհար եւ բարձրահասակ երեւաք, մի մոռացեք բարձրակրունկ կոշիկներ հագնել: Նույնիսկ փոքրիկ կրունկը ուղղում է քայլվածքը, այն ավելի սեքսուալ է դարձնում, ոտքերը վիզուալ ավելի նիհար է դարձնում: Հատկապես մարմնագույն կոշիկները ավելի նիհար են ցույց տալիս եւ անչափ ոճային են:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика