Ինչ տեղի կունենա, եթե հայելու վրա օճառ քսեք

Որպեսզի հայելին մաքուր մնա նույնիսկ այն բանից հետո, երբ կես ժամից ավելի անցկացնում եք լոգարանում, կարող եք օգտվել այս հնարքից։ Պարզապես հարկավոր է սովորական օճառ։

Չոր հայելու վրա օճառով փոքր քառակուսիներ կամ հորիզոնական գծեր նկարեք։ Սկզբում հայելին մուգ կլինի։

Փոքր քառակուսիներն անհրաժեշտ է մաքրել փափուկ կտորով։ Հարկավոր է մաքրել այնքան, քանի դեռ օճառն ամբողջությամբ չի մաքրվել հայելուց։

Արդյունքը կնկատեք ինքներդ։ Այս հնարքի օգնությամբ բաղնիքի հայելին չի քրտնի ոչ մի դեպքում։ Բացի այդ՝ օճառը կարող է օգնել կանխարգելել ակնոցի քրտնելը ձմռանը։ Դրա համար հարկավոր է ակնոցի վրա մի փոքր օճառ քսել և մաքրել կտորով։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика